ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ զոհված զինծառայողի հիշատակը
ՀասարակությունՀՀ Ազգային ժողովի պատգամավորները նախքան նիստի մեկնարկը մեկ րոպե լռությամբ հարգեցին նախօրեին ադրբեջանական կրակոցից զոհված զինծառայող Գերասիմ Առաքելյանի հիշատակը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

