Մարափի հրաբուխը սկսել է ժայթքել. 11 ալպինիստների մահացած են գտել (Տեսանյութ)
ՀասարակությունՈղջ աշխարհում հրաբուխները շարունակում են արթնանալ մեկը մյուսի հետևից: Այժմ Արևմտյան Ինդոնեզիայի Մարափի հրաբուխն է սկսել ժայթքել:
«Մարափիի լանջին 11 ալպինիստների մահացած են գտել: Եվս 3 մարդ տարհանվել է»,- հայտնել է Պադանգի փրկարար ծառայության ղեկավար Աբդուլ Մալիկը՝ խոսելով ժայթքման առաջին զոհերի մասին։
Իշխանությունների տվյալներով՝ ժայթքման ժամանակ թակարդում են հայտնվել 75 լեռնագնացներ, որոնցից 49-ը հաջողությամբ տարհանվել են: Եվս 12-ը դեռևս անհետ կորած են համարվում։
Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են ժայթքման վտանգի չորս մակարդակից երրորդը: Հրաբխային մոխիրը ծածկել է մի քանի գյուղ, ինչի պատճառով բնակիչներին դիմակներ են տվել և խրախուսել ակնոցներ կրել՝ իրենց աչքերը պաշտպանելու համար:

