Ֆրանսիայից Հայաստան հասած քանդակները

Մշակութային

Նարեկացի արվեստի միությունում կայացավ նկարիչ և քանդակագործ Հարություն Եկմալյանի «Հեռու–մոտիկ» խորագիրը կրող քանդակների և նկարների ցուցահանդեսը։

Հարություն Եկմալյանը մոնումենտալ և հաստոցային քանդակագործության բնագավառներում հայտնի քանդակագործ՝ Ռաֆայել Եկմալյանի որդին է։

Մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, Հայաստանի նկարիչների միության, ինչպես նաև Նկարիչների տան, (Ֆրանսիա), նաև Քանդակագործների և նկարիչների ֆրանսիական միության անդամ է։

1999 թվականին հրավիրվում է Ֆրանսիա՝ ուր ապրում և ստեղծագործում է մինչ օրս։

Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Կանադայի, Հոլանդիայի, Բելգիայի, Ռուսաստանի և Պորտուգալիայի մասնավոր հավաքածուներում։ Հարություն Եկմալյանն իր հետ Ֆրանսիայից Հայաստան է բերել 11 քանդակ և 22 գծանկար, ինչպես նաև 11  համացանցային քյուառ կոդեր, որոնց միջոցով հնարավոր է կապ դեպի 11 քանդակի ուսումնասիրում։

Քանդակագործն ունի երեք հետաքրքրության կենտրոն՝ մարդը, բնությունը (որոնք արտացոլված են նրա քանդակներում, մատնանշելով հոգևոր արժեքները, կրոնը, և հավատը), և էքսպերիմենտալ լուծումների միջոցով  տարբեր քանդակներ ստեղծելը։

Հարցին՝ թե ի՞նչն է քանդակագործին ոգեշնչում ստեղծագործելիս պատասխանեց՝ «Ոգեշնչման թեմաները տարբեր են, առօրյա կյանքը, շրջապատող աշխարհը, մարդկային հարաբերությունները, ինքնաբուխ ստեղծագործական գաղափարները»,– նշեց քանդակագործը։

— Արվեստի դերը մարդկային կյանքում կանխարգելիչ դեր ունի։ Այն կրթում և բարձրացնում է մարդկային արժեհամակարգը, տառը և խոսքը շատ հաճախ արվեստագետի զենքն են դառնում, որով նրանք ստեղծագործում են և տեղ հասցնում իրենց ասելիքը։

Քանդակագործը նշեց, որ Հայաստանի ու Ֆրանսիայի արվեստի հանդեպ պատկերացումներն ու մեկնաբանումը տարբերվում է. «Մշտապես փորձում եմ Ֆրանսիայում ներկայացնել իմ քանդակները, դրանք և՛ հայկական, և՛ ֆրանսիական ոգի ունեն։

Մեր աշխարհում ոչ մեկը չի կարող ասել՝ տեսեք ես ինչ եմ արել, որովհետև ժամանակաշրջանն ինքնին զարգանում է և զարմանալու ոչինչ չկա։ Կարծում եմ, որ Հայաստանում արվեստի ոլորտը կազմակերպված չէ։ Մասնավորի և պետականի միջև, ժամանակակիցի և պատմականի, ավանդույթ պահպանողի և նորություն փնտրողի»։

Բոլոր ապագա քանդակագործներին և նկարիչներին Հարություն Եկմալյանը խորհուրդ է տալիս լինել բաց՝ այսինքն չկարծրանալ մասնագիտության մեջ.

Ոչ թե լինեն այնքան բաց, որ ենթարկվեն, այլ եթե լինեն հաջող  գաղափարներ, վերամշակեն դրանք և հայեցի արտահայտեն,– ասաց նկարիչը։

Հարություն Եկմալյանն ունի մի շարք մրցանակներ՝ Բուդուսոյի գրանիտե քանդակի միջազգային սիմպոսիումի 3–րդ մրցանակ (2001, Իտալիա)

Նանտոպիետրա քանդակի միջազգային սիմպոզիւմի 3–րդ մրցանակ (2007, Իտալիա)

Վիշի քաղաքի մրցանակ (2007, Ֆրանսիա)

ինչպես նաև բազմաթիվ սալոնների և փառատոնների մրցանակներ և դիպլոմներ։

Անժելա Սեդրակյան

1

2

3

4

5

https://iravunk.com/sim/?p=271011&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը