«Եթե ես գիրք գրեմ, որը դուր կգա բոլորին, ուրեմն այնտեղ ոչ մի նոր բան գրված չի լինի»

Հասարակություն

Օրերս «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում մարդկանց հոսքը սովորականից շատ էր։ Բոլորը հավաքվել էին ներկա գտնվելու Դավիթ Մեջլումյանի գրքի շնորհանդեսին։ Երիտասարդին գուցե ճանաչեք հենց սոցիալական հարթակներում նրա մոտիվացիոն  տարատեսակ  հոլովակներից, որտեղ խոսում է  մարդու կամքի ուժի, նպատակների իրականացման ձգտումների, ինչպես նաև մտքի պայքարի մասին` հանուն հաջողության։ Չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է մեկ տարվա ընթացքում գիրք ստեղծել։ «Գրողի տարած մոտիվացիա» գիրքը պատմում է մոտիվացիայի մասին, որի վերաբերյալ հեղինակը անկեղծացավ։ «Այն մարդիկ , որոնք գիրքը բացելու են ու ոգևորվեն մոտիվացիայից, նրանց հիասթափություն է  սպասվում. եթե ես գիրք գրեմ, որը դուր կգա բոլորին, ուրեմն այնտեղ ոչ մի նոր բան գրված չի լինի։ Այն  շատերին դուր չի գա ոչ թե նրա համար, որ գրված է  նոնսենս, այլ նրա համար, որ գրքի պարունակությունը շատ դեպքում չի արդարացնի Ձեր սպասելիքները»։ Իսկ հիմա մի փոքր գրքի մասին.գրքի ութ գլուխները պատմում են ուղեղի աշխատանքի, մոտիվացիայի պատմության, սոցիալական և մշակութային գործոնի, ինչպես նաև ներքին կոնֆլիկտների, շրջապատի ազդեցիկ դերի ու  ,իհարկե, ձգտում-մոտիվացիա-նպատակ ստեղծման շղթայի մասին։ Այս ամենին հեղինակը մանրամասնորեն է  անդրադարձել, որպեսզի գիրքը ոչ թե ներշնչի, այլ բացատրի մոտիվացիայի առաջացման, առաջխաղացման հետաքրքիր ճանապարհը։ Դավիթը քննարկմանը նշեց նաև, որ  գիրքը կոտրում է  մոտիվացիոն գրքերի կաղապարը, ըստ որի` գիրքն ընթերցելուց հետո ժամանակավոր ոգևորվում, մոտիվացվում են նպատակն իրագործելու, սա նրա մասին է, թե ինչպես կարող ենք ճանաչել մեզ ու զտել շրջապատը, մոտիվացիա ստեղծելու  և գիտակցելու համար։ Խմբագրի հետ զրույցում երկուստեք անդրադարձան նաև գրքի շարադրման ոճին. հեղինակը փորձել է  այն գրել երիտասարդների համար հասանելի լեզվով, որը գրական տերմինաբանությունից տարբերվում է։  Գիրքը խոստումնալից է, մնում է միայն յուրաքանչյուր ընթերող ինքը հասկանա, թե ինչ նոր ուղի կբացի  «Գրողի տարած մոտիվացիա»-ն հաջողության հասնելու համար։

Հեղինե Մխիթարյան

1

2

3

4

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի