«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ամանորին գործընկերներիս հետ կլինեմ, որ գոնե մի քիչ ուրախ անցնի. ՋՈՒՍ

Շոու բիզնես

«Իրավունքը» զրուցել է երգչուհի ՋՈՒՍԻ հետ:

— 2023 թվականը տխուր տարի էր, Ձեր մայրը մահացավ, որի համար կրկին ցավակցում ենք…

— Այո, այս տարի իմ կյանքում շատ տխուր իրադարձություն եղավ: Մորս մահից հետո կյանքս դատարկվեց: Մինչեւ հիմա կիսատ եմ:

Եվ քանի որ կողակից չունեմ, որոշեցի կատու վերցնել, որ գոնե մի քիչ օրս լցվի: Ռուսաստանից Դեւոն Ռեքս ցեղատեսակի կատու բերեցին հատուկ ինձ համար: Ի դեպ, ասեմ, որ կատուն տեղով հումոր է: Ինձ ամեն օր ուրախացնում է, որովհետեւ ինքը շատ աշխույժ, մարդամոտ է ու շատ սիրում է, որ իրեն սիրեն: Երբ տուն եմ մտնում, մլավում, ոտքը ձգում է, ձեռքը ձգում եւ դրանով իրեն սիրել է տալիս: Երբ տեսնում է, որ տխուր եմ, գալիս է ու սկսում իր թաթիկներով մերսել ինձ:

— Ջուս, ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել Ամանորը:

— Այս տարի Ամանորն այնպես չեմ նշելու, ինչպես միշտ էի նշում, բայց պուճուրիկ տոնածառ կլինի: Միշտ Ամանորի գիշերը մայրիկիս հետ նշում էի, նոր դուրս էի գալիս, գնում ելույթների: Բայց այս տարի ժամը՝ 22:00-ից կգնամ ելույթների: Այդ օրը գործընկերներիս հետ կլինեմ, որ գոնե մի քիչ ուրախ անցնի Ամանորս:

— Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերը երկրից գնացել են: Կարո՞ղ է մի օր էլ Դուք գնաք:

— Հիմա ո՞ւր կարող ես գնալ: Ամեն տեղ վատ վիճակ է: Ամենանորմալ տեղը դեռ մեզ մոտ է, պետք է հույսը չկորցնել:

— Մարդիկ այսօր շատ են նյարդային, տխուր: Երգարվեստում դա ինչպե՞ս է անդրադառնում:

— Բոլորի մոտ է այդպիսի վիճակ է: Շոու-բիզնես չկա, որ նախագծեր լինեն: Բացի ակումբներում, հարսանիքներում երգելուց եւ մրցանակաբաշխություններին մասնակցելուց, որեւէ հետաքրքիր շոուբիզնեսյան ծրագրեր չկան: Առաջ հիշո՞ւմ եք ինչ նախագծեր կային: Ռեալթի շոու, փարթիներ… ինչ-որ կյանք կար, որը հիմա չկա: Շոու-բիզնեսի իմ գործընկերների մեծամասնությունը գնացել է երկրից: Ո՞վ գիտի, գուցե ինչ-որ բան փոխվի դեպի լավը մի քանի տարուց: Կուզենայի, որ նորից հետաքրքիր շոու-նախագծեր լինեին: Հիմա հիմնականում ակումբային կյանք է:

— Նախկինում ակումբից էին բեմ բարձրանում, հիմա մեզ մոտ հակառակն է: Ի՞նչ կասեք այս մասին:

— Առաջ մտածում էինք` ամոթ է երգել ռեստորաններում, իսկ հիմա միայն ռեստորաններում, ակումբներում են երգում: Չեն երգում միայն այն երգիչները, որոնք ունեն կա՛մ հարուստ ամուսին, կա՛մ իրենք են հարուստ: Բայց նրանք, ովքեր իրենց քրտինքով են աշխատում գումար եւ ոչ մի հովանավոր չունեն, մտել են ակումբ: Իհարկե, չեմ կարծում, որ բոլորին դուր է գալիս գիշերվանից մինչեւ լուսաբաց ժամը 5-ը երգելը: Դա լավ էլ չի ձայնալարերի համար, բայց մեր երկրում երգիչների համար չկա ինչ-որ ճանապարհ, որ կարելի լինի ասել` ես կգնամ համերգներ կտամ եւ ոչ մի ակումբում չեմ երգի: Չկա այդպիսի բան: Դրա համար եմ ասում, որ մեր երկրում չկա շոու -բիզնես:

— Եթե ունենայիք հարուստ ամուսին, երգարվեստով այդքան շատ կզբաղվեի՞ք:

— Հաստատ ակումբներում մինչեւ առավոտյան ժամը 5-ը չէի երգի: Կնկարեի տեսահոլովակներ, կստեղծեի իմ շոուն: Կգնայի միայն հրավերով համերգային ծրագրերի: Մինչեւ լուսաբաց երգելն իրականում շատ բարդ աշխատանք է, որը հետագայում նյարդերի վրա ազդում է: Հետո տարբեր նեվրոզներ են սկսվում:

— Ամուսնական առաջարկները շա՞տ են:

— Այո, բայց ոչ մեկին չեմ ընտրում:

— Ինչո՞ւ:

— Ինձ ամուսնական առաջարկություններ հիմնականում 20-25 տարեկան երիտասարդներն են անում, ինչն ինձ համար անընդունելի է:

— Ինչո՞ւ է անընդունելի, սերը տարիք չի հարցնում:

 — Ես ի՞նչ եմ անելու 20 տարեկան տղայի հետ: Միայն մամայությո՞ւն: Միշտ ես եմ սիրում փոքր լինել: Իմ կողքին պետք է լինի ինձնից տարիքով տղամարդ, բայց կայացած, այլ ոչ թե խանդոտ, ներվեր ուտող, որը ես չեմ սիրում: Ինձ մոտ այդպիսի կյանքի փորձ եղել է` ո՞ւր ես, ի՞նչ ես հագել, ժամը 10-ին տանը լինես, նկարվի` տեսնեմ այնտեղ ես, թե այնտեղ չես… Դա իմ թեւերն արվեստի մեջ կտրում է: Դրա համար չի կարելի այնպիսի մարդու հետ ապրել, ով քո թեւերը կտրում է: Նա պետք է հասկանա, որ եթե արտիստ ես, ուրեմն՝ պետք է բաց հագնես, նկարվես բոլորի հետ: Քեզ պետք է գրեն` մենք ձեզ շատ ենք սիրում, ու դա խանդի տեսարան չդառնա: Բարդ է գտել այնպիսի մարդ, ով մեզ նորմալ կընդունի, խանդի տեսարաններ չի ստեղծի, ներվեր չի ուտի: Եվ հետո ամենաբարդ բանն է, որ դու տղամարդուց շատ փող ես աշխատում:

— Դա ե՞ւս խանդ է առաջացնում:

— Միանշանակ, ու դա քեզ կսկսի կոտրել:

— Տարօրինակ նվերներ ստանո՞ւմ եք:

— Այո, շատ... Վերջերս երկրպագուներիցս մեկն ինձ տարօրինակ բանաստեղծություն էր նվիրել.

Քո աչքերը ինչպես թանկանոց մեքենայի ֆառեր,

Քո մազերը ինչպես ծառի ճյուղեր:

Ասում եմ` մազերս ինչո՞ւ են ծառի ճյուղեր: Ասում է՝ այնքան շատ եմ քեզ սիրում, որ ամբողջ սրտով գրեցի:

— Աշխատանքի բերումով ի՞նչ հետաքրքիր պատմությունների մեջ եք ընկել:

— Մի անգամ ես եւ մի քանի երգիչներ դեկտեմբերի 31-ին գնացել ենք ՌԴ Ժելեզնովոդսկ քաղաք, որտեղ մի պարուհի կար, որը էրոտիկ, բայց ոչ ստրիպտիզ արվեստի մեջ ինչ-որ հետաքրքիր պար էր պարում: Ու հենց 31-ին` ժամը 00:00-ն խփեց, ինքը պետք է դուրս գար կրակներով սիրուն պարեր: Դուրս եկավ, երաժշտությունը միացրին, ու այդ երաժշտությունը, չգիտես ինչու, սկսեց թռթռալ, անկապ ձայներ հանել: Այդ աղջիկը ամոթից սկսեց գժական շարժումներ անել` իբր այդպես պետք է պարեր: Սկսեց կոտրտվել, թռնել, հատակին պառկել, բայց իրականում ինքը պետք է օձային փափուկ պար պարեր: Շատ ծիծաղելի էր: Նրա ելույթը տապալվեց, բայց մնաց իմ հիշողության մեջ:

Մի անգամ էլ ՀՀ շրջաններից մեկն էինք գնացել, մեկ էլ մի տղամարդ եկավ ու, նայելով ինձ, ասաց. «Վա՜յ, դուք այն երգչիստն եք, չէ՞գժական այլապյոռոշկա մազերով»: Ասում եմ` այո... Ինքն էլ, թե՝ «Ես Ձեզ ամեն անգամ տելեվիզատորով եմ նայում»: Դա որ ասաց, մի կերպ պահեցի ծիծաղս: Այդ օրվանից տարիներ են անցել, բայց մինչեւ հիմա հիշում եմ եւ մեկ- մեկ ընկերներիս կատակով ասում. «Ես քեզ տելեվիզատորով տեսել եմ»:

Նաեւ հիշում եմ` համերգներով շրջաններ էինք գնացել: Մի ընտանիք էր եկել՝ երեք աղջիկ ու մի կին եւ ասում էին` կարելի՞ է Ձեզ հետ նկարվել: Ասում եմ` իհարկե, կարելի է, եկեք: Կանգնել են կողքս ու ժպտում են: Ասում եմ՝ վա՜յ, բա ո՞վ է նկարում: Ասում են` դու նկարի, չե՞ս կարող նկարել:

Նկարվելու հետ կապված` մի դեպք էլ պատմեմ: Հերթական համերգներիս ժամանակ մեկը մոտեցել է ու ասում է. «Շատ եմ ուզում Ձեզ հետ սելֆի անեմ»: Ու հեռախոսը տվել է ուրիշին, ասում է` դե մեզ սելֆի արա: Այսինքն՝ սելֆի ասելով, նկատի ուներ նկարվելը...

— Շուտով Ամանոր է, ի՞նչ կմաղթեք:

— Թող 2024 թվականը բոլորին բերի այն, ինչ իրենք են երազում: Խաղաղության տարի լինի, եւ բոլորին ամենակարեւորը առողջություն ու ժպիտ եմ մաղթում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան