Ինքս զինվորական համազգեստը ԶՈՒ-ից դուրս կրելը ճիշտ չեմ համարում, բայց․․․․ Հայտնի փաստաբանի բացառիկ վերլուծությունը հնդիկ երիտասարդի հետ կատարվածի վերաբերյալ

Իրավական

Օրեր առաջ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ անհայտ անձը մոտենում է փողոցում հավաքված հնդիկ երիտասարդներից մեկին ու պահանջում հանել զինվորական բաճկոնը։ Վերը նշված տեսանյութը լայն քննարկման առարկա դարձավ, հանրությունն էլ իր հերթին բաժանվեց երկու մասի՝ մի մասը գտնում է, որ հայ երիտասարդը ճիշտ է արել, մի մասն էլ շովինիստական արարք է որակում կատարվածը։  Իսկ իրականում ինչպե՞ս որակել դեպքը փորձել ենք հետաքրքրվել իրավունքի մասնագետ, բացառիկ նախադեպային վճիռների հասած, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ով նախ արձանագրեց հետեւյալը․

-Նախ միանգամից արձանագրեմ, որ հայերը երբեւէ շովինիստական հակումներով չեն տառապել, բայց, ինչ խոսք, մենք որպես փոքր պետություն ունենք նաեւ պարտավորություն ունենալու նաեւ ազգային մտածողություն։ Եվ այստեղ կարեւոր է նշել, որ հայերն իրենց վարքով, բարքով առանձնահատուկ են ինչպես իրենց հյուրասիրությամբ, այնպես էլ առատաձեռնությումբ։

Ինչ վերաբերում է զինվորական համազգեստ կրելուն, ապա նախ փաստենք, որ զինվորական համազգեստներ այսօր վաճառվում են գրեթե ամենուր, այն ազատ վաճառքի է։ Ինքս զինվորական համազգեստը ԶՈՒ-ից դուրս կրելը ճիշտ չեմ համարում, բայց զինվորական համազգեստ կրող  անձանց այսօր կարող ենք տեսնել թե՛ շինարարության, թե բացօթյա այլ աշխատանքներում ներգրավված անձանց հագին։ Սա իհարկե, առանձին թեմա է, բայց եթե զինվորական համազգեստի ազատ վաճառք կա, եւ դա այսօր, ցավոք, կրում են նաեւ ՀՀ տարբեր քաղաքացիները, ուրեմն խտրական վերաբերմունք դրսեւորել հնդիկ կամ այլ երկրի քաղաքացու նկատմամբ՝ անթույլատրելի է, մեղմ ասած, ոչ իրավաչափ, բխող բոլոր իրավական հետեւանքներով։

Միեւույն ժամանակ հայտնի փաստաբանը ընդգծում է․

-Այս ամենով հանդերձ մեղադրել հայերին շովինիզմի մեջ, մեղմ ասած, զավեշտ է, աբսուրդ։ 

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)