Եվրոպայի չեմպիոնը դարձավ 31 տարեկան
ՍպորտԴեկտեմբերի 2-ը, Գյումրեցի անվանի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, միջազգային մրցաշարերի հաղթող, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԻ ծննդյան օրն է, 31-րդ տարեդարձն է նշում։
Iravunk. com - ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել օրվա հոբելյարի հետ։
- Շնորհավորում ենք, Հովհաննես, ծննդյան տարեդարձի առթիվ, նորանոր նվաճումներ, ամենայն բարիք մաղթում։
- Շնորհակալ եմ, կուզենամ, որ ամենակարևորը խաղաղություն լինի մեր երկրում։
- Իսկ առաջիկայում մենամարտ երբ կլինի։
- Այս տարի չի լինի, հավանաբար գարնանը կունենամ մենամարտ, քանի որ այժմ ձեռքերի վնասվածք ունեմ։
Հավելենք, որ Բաչկովը բռնցքամարտով սկսել է զբաղվել 7 տարեկանում, 1999 թվականից։ 2019 թվականին Մինսկում կայացած Եվրոպական խաղերում հաղթելով դարձել է Եվրոպական խաղերի հաղթող և Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Բաչկովի մարզական կարիերան հարթ չի ընթացել, տարբեր մրցաշարերում նրա ձեռքից հաղթանակները կորզել են մրցավարները կողմնակալության հետևանքով։
Իսկ այս տարվա մայիսին, Բաչկովը, հանդես գալով 63,5կգ քաշային կարգում, հաղթել է թուրք մրցակցին Կանլի Բիլգե Կագանին ու բրոնզե մեդալ նվաճել Աշխարհի առաջնությունում։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

