Ճակատագրի ողորմությանը տրված, դավաճանված ու ծախված՝ տանջված ժողովուրդը չէր կարող այլեւսմնալ թշնամու ճիրաններում․ Գաղթի ճանապարհի իրական երեսը

Հանդիպում

Սամվել Բաբայանը կարծում է, որ Արցախը Ադրբեջանին են հանձնել բոլորը միասին։ «Բոլորս միասին 20 տարի Արցախը խեղել ենք, չենք թողել, որ որևիցե մի բան արվի»,-ասել է նա: Ինչպես են մեկնաբանում արցախյան գործիչնչերը վերջինիս հայտարարությունը փորձել ենք հետաքրքրվել Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանից, ով նկատեց․

-Բազմիցս գրել ու ասել եմ, որ 1994 թվականից ի վեր Հայաստանի և Արցախի ղեկավարությունը թույլ է տվել ճակատագրական սխալներ, ինչպես օրինակ պարտված թշնամու հետ առանց նախապայմանների զինադադար կնքելը, կամ սոցիալ-տնտեսական, կադրային, պաշտպանական և արտաքին քաղաքականությունը որոշելիս թույլ տրված սխալները։ Ուստի 44-օրյա պատերազմում կրած պարտության և Արցախում վերջին շրջանի ցեղասպանության հիմնական մեղավորը մեր երկու հանրապետությունների՝ նախկին և ներկա ղեկավարությունն է։ Մեղքի որոշակի բաժինն ընկնում է հայկական վերնախավի վրա։ Բոլոր քաղաքական ուժերն ու կառավարման ոլորտի աշխատողներն են մեղավոր, որ չկարողացան կամ չցանկացան ուղղել սխալները, և ի վերջո ամբողջովին փչացրին ամեն ինչ՝ վստահելով արտաքին ուժերին, ինչպես նաև նրանց, ովքեր չկարողացան. աշխատել ճգնաժամային իրավիճակում։ Ցավում եմ, որ մեր բոլոր խորհուրդներն ու զգուշացումները հաշվի չեն առնվել իշխանությունների կողմից։ Նրանք մեր փորձի ու գիտելիքների կարիքը չունեին։ 

-Ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, որ արցախահայությունը ինքնակամ է լքել Արցախը, որ իրենք չեն ստիպել նրանց դա անել: Սամվել Բաբայանն էլ, կարծես ա՛դ թեզը ամրապնդելով, հայտարարում է, որ այ՝ո, հնարավոր էր, եթե արցախցիները համախմբվեին նրա շուրջ։ Ինչ կասե՞ք այս մասին։

- Արցախի ժողովուրդը թե՛ առաջին պատերազմում, թե՛ հետագա պատերազմներում ու բախումներում, շրջափակման և մշտական ​​սադրանքների պայմաններում, ցուցաբերեց արիության հրաշքներ. տոկունություն, հաստատակամություն և համբերություն, արժանապատվորեն և ապագայի հանդեպ հավատով դիմագրավեց պատերազմի ու ավերածությունների բոլոր դժվարությունները, և եթե սեպտեմբերի 19-ից հետո լինեին անվտանգության գոնե նվազագույն երաշխիքներ, չէր լքի Արցախը։ Այլևս չկար վստահություն ո՛չ խաղաղապահների, ո՛չ մեր թշնամիների խոստումների, ո՛չ ՀՀ իշխանությունների նկատմամբ։ Բոլորի կողմից լքված ու ճակատագրի ողորմությանը տրված, դավաճանված ու ծախված՝ տանջված ժողովուրդը չէր կարող մնալ թշնամու շրջապատում, առանց արտաքին օգնության և լիակատար ոչնչացման վտանգի առջև։

 

 

https://iravunk.com/sim/?p=270898&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ