Սանկտ Պետերբուրգի ամենահին գեյ-ակումբը փակվել է ՌԴ-ում «ԼԳԲՏ»-ի արգելումից հետո
Հասարակություն2005 թվականից Սանկտ Պետերբուրգում աշխատող «Կենտրոնական կայարան» («Центральная станция») գեյ-ակումբը հայտարարել է փակվելու մասին։ Հարթակի տերը հրաժարվել է երկարացնել վարձակալությունը «ԼԳԲՏ շարժման» արգելքի պատճառով, տեղեկացրել է ակումբի վարչությունը «ВКонтакте»-ում։
Ռուսական աղբյուրները հայտնում են, որ ոստիկանությունը ՌԴ խոշոր բանկավայրերում, այդ թվում` մայրաքաղաքում զանգվածաբար ստուգումներ է կատարում «ԼԳԲՏ շարժման» հետ կապված հաստատություններում: Մայրաքաղաքում Ոստիկանության աշխատակիցները մտել են մետրոյի «Ավտոզավոդսկայա» եւ «Պոլյանկա» կայարանների մի քանի ակումբներ։ Ստուգումներ են կատարվել նաեւ գեյ-սաունաներում, այդ թվում Ցվետնոյ բուլվարում։ Տեղեկացվել է Մալայա Յակիմանկայի հաստատության շուրջկալի մասին, որտեղ տեղի էր ունենում ԼԳԲՏ-հանրույթի երեկույթ։ Թելեգրամ-ալիքի տվյալներով՝ ակումբում մոտ 400 մարդ կար։ Ոստիկանները ստուգում են իրականացրել թմրանյութերի որոնման պատրվակով։ Որոշ այցելուներ ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։
Իսկ ահա Գերմանիայն հայտարարել է, որ պատրաստ է տեղ տալ ՌԴ-ում «ԼԳԲՏ շարժման» արգելքից հետո ի հայտ եկող հնարավոր փախստականներին:
2013թ. Ռուսաստանում ընդունվել է օրենք, որն արգելում է «ոչ ավանդական սեռական հարաբերությունների» քարոզումը անչափահասների շրջանում։ 2022թ. ընդունվել է օրենք, որը սահմանել է ցանկացած տեղեկատվության տարածման արգելք, տեղեկատվություն, որը «քարոզում է ոչ ավանդական սեռական հարաբերություններ, մանկապղծություն կամ սեռափոխություն» բոլոր տարիքի անձանց շրջանում։ 2023թ. նոյեմբերի 23-ին Ռուսաստանի գլխավոր դատարանը արդարադատության նախարարության հայցով «ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժումը» ճանաչել է ծայրահեղական։

