Ովքեր դատապարտում են Երեւանում սինագոգի հրկիզման փորձը, խորհուրդ եմ տալիս 20 հազար անգամ ավելի բարձր դատապարտեն ինչ անում են հրեաները հայերի հանդեպ Երուսաղեմում. Բաբուխանյան

Տեսանյութեր

Երուսաղեմում հայերի վիճակը խիստ մտահոգիչ է: Երեւանում սինագոգի հրկիզման փորձի միջադեպը դրոշակ դարձրած՝ մինչեւ այսօր հրեաները լայնորեն արձագանքում են, մինչդեռ այն, որ հենց հրեաների կողմից պարբերաբար ոտնձգություններ են իրականացվում Երուսաղեմում՝ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների, չգիտես ինչու, համարժեք արձագանք չի գտնում: Ինչո՞ւ ինչ կարելի է հրեաներին, չի կարելի հայերին, «Իրավունք TV»-ի տաղավարում պարզեցինք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ տեսակետը:

- Ընդհանրապես ո՛չ հրեաներին է կարելի, ո՛չ էլ հայերին զբաղվել նման ոտնձգություններով: Բայց Իսրայելում տեսնում ենք, որ ամեն տարի հայկական եւ ընդհանրապես քրիստոնեական ե՛ւ ունեցվածքի, ե՛ւ հավատքի հանդեպ կատարվում են բազմաթիվ ոտնձգություններ, հնչում են վիրավորանքներ: Ըստ էության, տեղի է ունենում ահաբեկչական ակտեր: Եվ սրանք Իսրայելի իշխանությունները ոչ միայն չեն կանխում, այլ մի բան էլ այսօր փորձում են պարզապես զավթել հայական սեփականությունը, որն այդտեղ շատ ավելի վաղուց էր, քան Իսրայելը, որպես պետություն գոյություն ունի: Այո՛, ես էլ եմ դատապարտում ցանկացած ոտնձգություն, բայց Հայաստանում սա եղավ ամբողջ պատմության մեջ առաջին անգամ, ընդ որում՝ ընդամենը փորձ էր: Իսկ Իսրայելում ամեն տարի բազմաթիվ անգամ կոնկրետ ոտնձգություններ են լինում: Հիմա ուզում եմ հասկանալ՝ հայերի գլխին կարելի է ցանկացած տեղ պոպոք ջարդե՞լ եւ իշխանություն կոչեցյալները էլի պետք է լռե՞ն: Էլի Ռուսաստանն է այսօր պաշտպանում հայերին Իսրայելում: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հարց բարձրացրեց, որ հայկական սեփականությունը Երուսաղեմում չպետք է ենթարկվի ոտնձգությունների: Իսկ հայաստանյան իշխանությունն ի՞նչ է անում՝ այդքան վախեցա՞ծ են, թե՞ լռում են, որովհետեւ այս հարցում Իսրայելի կողմից եռն: Եվ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս բոլոր բարձր աղաղակողներին, ովքեր դատապարտում են Երեւանում սինագոգի հրկիզման փորձը (շեշտում եմ՝ ես էլ եմ դատապարտում), միաժամանակ 20 հազար անգամ ավելի բարձր դատապարտեն այն, ինչ անում են հրեաները հայերի հանդեպ Երուսաղեմում, այդ թվում՝ Իսրայելի իշխանությունները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում