ՆԱՄԱԿԱՆԻՇ, ՆՎԻՐՎԱԾ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
ՍպորտԱյսօր, դեկտեմբերի 1-ին, շրջանառության մեջ է դրվել 1 նամականիշով գեղաթերթիկ, նվիրված «Սպորտ, Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» թեմային։ 500 ՀՀ դրամ, անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մարզիկ, ծանրաձողը բարձրացնելու պահին։ Նամականիշի վրա պատկերված են նաև «Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» գրառումները, հայերեն և անգլերեն լեզուներով։ Գեղաթերթիկի վրա պատկերված են այս տարվա ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ ոսկե մեդալ նվաճած հայ ծանրորդները. ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ և ԳԱՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։ Գեղաթերթիկի վրա նաև պատկերված է «Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն» լոգոտիպը, դիզայնը Վահան Մկրտչյանի։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

