Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ «թատրոն», որի նմանն աշխարհի որեւէ երկրում որեւէ ժողովուրդ չէր տեսել. Գայանե Ներսիսյան

Մշակութային

«Իրավունքի» հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ անդրադարձել է հեռուստաեթերով Նիկոլ Փաշինյանի ութուկես ժամ տեւած հարցուպատասխանին:

- Մի քանի օր առաջ Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ «թատրոն», որի նմանն աշխարհի որեւէ երկրում որեւէ ժողովուրդ չէր տեսել: Վարչապետի աթոռին սոսնձվածը որոշեց գերազանցել աշխարհի բոլոր ղեկավարներին՝ ցույց տալով իր «զարմանահրաշ բառապաշարը» եւ «մտքերի փայլատակումները»: Ութուկես ժամ հնչեցված բառերի կույտը եւ նախադասությունները ոչ ոք չհասկացավ: Իսկ հարց տվողները նախապես կազմակերպված եւ թելադրված նախադասությունները մեկը մյուսի հետեւից ներկայացնում էին վարչապետ կոչեցյալին: Օրինակ, գյումրեցի մի կնոջ հնչեցրած «ազգային կարեւորություն ունեցող» հարցը վերաբերում էր Գյումրիում թափառող շներին…

Իսկ միգուցե որեւէ մեկի մտքով կանցնե՞ր հարցնել վարչապետի աթոռին սոսնձվածին, թե ո՞ր իրավունքով Բրյուսելում Արցախը հայտարարեց Ադրբեջանի կազմում:

Իսկ որեւէ մեկի մտքով չանցա՞վ հարցնել վարչապետ կոչեցյալին՝ երկու ամիս տված գերիների վերադարձի ժամկետը դեռ չի՞ լրացել:

Իսկ որեւէ մեկի մտքով չանցա՞վ հարցնել, թե ինչպե՞ս 15 հայ երիտասարդ մոխիր դարձան:

Իսկ որեւէ մեկի մտքով չանցավ հարցնել, թե ինչպե՞ս ադրբեջանցիները մտան սուվերեն Հայաստանի տարածքը:

Իսկ որեւէ մեկի մտքով չանցա՞վ, թե ինչպես մտածված հանձնեցին Արցախը:

Ժողովո՛ւրդ, իսկ միգուցե դո՞ւ կտաս այս հարցերը վարչապետի աթոռին սոսնձվածին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում