Ալեքսին՝ Ալեքսանդր Թամանյանին` Շուրիկին՝ մահապարտների գաղտնի X ջոկատի հրամանատարին. Ալլա Հակոբյան

Տեսանյութեր

Կատարում՝ Ալլա Հակոբյան

Խոսքերի հեղինակ՝ Ալլա Հակոբյան

Երաժշտության հեղինակ՝ Ալլա Հակոբյան

ԱԼԵՔՍԻՆ՝ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻՆ`ՇՈՒՐԻԿԻՆ՝ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ X ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ...

Զգացմունքներս խեղդելով` քո պատկերն եմ ես տեսնում...

Ջինջ հայացքիդ նայելով՝ Վանա ծովն մտաբերում...

Եւ ժպիտդ կենսուրախ, եւ ժպիտդ հուսադրող

Ինձ հուշում է. «Կպարենք Վանա ծովի ափերին»….

Կապույտ երազանք` երազ դարձար...

Կապույտ երկնքին դու միացար...

Ազատ Հայաստանի երկնքում,

Արծիվ, միայնակ ես սավառնում...

 

Եւ նայելով վերեւից դժգոհում ես ակամա…

Ի վերուստ հրաման տալիս եւ սպասում ես կատարման.

«Տղերք, հողերը ետ բերեք եւ մի մեծ շուրջ-պար կազմեք,

Արարատի լանջերին իմ տեղն էլ մի լա՜վ պարեք»:

Շուրջ-պա՜ր` Արարատի լանջերին...

Շուրջ-պա՜ր` Նեմրութի վեհ գագաթին...

Շուրջ-պա՜ր` Արածանու ափերին...

Շուրջ-պա՜ր` Մշո դաշտի կանաչին….

 

Եւ դարերի խորքերից հոգիները սավառնող

Սլանում-հասնում են մեզ` շուրջ-պարի են բռնվում...

Եվ թնդում է յուրովի մեր շուրջ-պարը հայերի`

Մեծ ու փոքր խառնվել` շուրջ-պարի են բռնվել….

Շուրջ-պա՜ր` Հայաստանն է ողջ թնդում….

Շուրջ-պա՜ր` հաղթանակն ենք մեր տոնում….

Շուրջ-պա՜ր`պապերի հետ միասին`

Շուրջ-պա՜ր` պապերի շիրիմներին….

 

Եւ «Բերդ-պար»-ը, յուրովի, մեր Հայաստան աշխարհի`

Պապը թոռան շալակին` արցունքները աչքերին….

Պապերի արցունքներով եւ թոռների քրտինքով

Հողն հայոց հղիացած` նոր սերունդներ կծնի….

Հայոց դյուցազուն նոր հերոսներ...

Հայոց արժանի նոր զավակներ...

Երազ` իրականություն դարձած...

Կապույտ աչքերդ բավարարված….

 

Շուրջ-պա՜ր` դարերով միշտ կպարենք...

Շուրջ-պա՜ր` զուռնա-դհոլ կթնդացնենք...

Հայի տխուր, թախծոտ աչքերում

Նորից արեգակն է շողշողում….

Շուրջ-պա՜ր` Հայաստանն է ողջ պարում….

Շուրջ-պա՜ր` ձեր փափագն ենք կատարում….

Շուրջ-պա՜ր`արծիվներն են մեզ նայում  

Շուրջ-պա՜ր` ծովից-ծով Հայաստանում:

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում