Ղրիմը, Դոնբասը, Զապորոժեի և Խերսոնի շրջանների մի մասը կմնան ՌԴ-ին, իսկ Ուկրաինան կմտնի ՆԱՏՕ. Զելոնսկուն սպառնում են, Մոսկվային` համոզում

Վերլուծություն

Ղրիմը, Դոնբասը, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների մի մասը կմնան Ռուսաստանին, իսկ Ուկրաինան կմտնի ՆԱՏՕ-ին։ Ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը, հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին, պնդում է, որ նշված ուղղությամբ գաղտնի բանակցություններ են ընթանում ՌԴ-ի եւ ուկրաինական զինվորականների միջեւ` ԱՄՆ-ի համաձայնությամբ։

Լրագրողը պարզաբանում է, որ Կիևը, համաձայն այս առաջարկի, միանում է դաշինքին, սակայն Ռուսաստանին տրված երաշխիքներով, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքեր և հարձակողական զինատեսակներ չեն տեղակայվի։

«Ամերիկացի պաշտոնյան ասաց, որ Զելենսկիին հասկացրել են, որ ոչ թե ինքը, այլ զինվորականները կլուծեն այս խնդիրը, և բանակցությունները կշարունակվեն` ընդունի դա Զելենսկին, թե` ոչ»,- գրել է Հերշը:

Թե Հեշի միջոցով կազմակերպված նման «արտահոսքը» իրականում որտեղից է գալիս, կարելի է կռահել: Նաեւ, որ սա ոչ միայն Զելենսկուն ուղղված պահանջի է նմանվում, այլ նաեւ Մոսկվային հղված առաջարկի:

Այսպես, մեկնաբանելով ամերիկյան լրագրողի խոսքը, փորձագիտական աղբյուրը գրում է. «Զելենսկին, ով չցանկացավ անձամբ գնալ ռուսների հետ բանակցությունների, տեղեկացվել է, որ նա բացարձակապես ոչ մի ազդեցություն չի ունենա բանակցային գործընթացի ընթացքի վրա։ Նրա կարծիքն այլեւս հաշվի չի առնվում հակամարտության կարգավորման ժամանակ։ Ամենայն հավանականությամբ, կորեական սցենարը կօգտագործվի Ուկրաինայի համար։ Իսկ Զելենսկուն պարզապես «գցել» են։ Երկար ժամանակ նրան համոզում էին, աջակցում ու օժտում ոչ միայն թանկարժեք պարագաներով ու համակողմանի աջակցությամբ, այլեւ փառքով ողողում։ Բայց ահա վերջերս գլխավոր հրամանատար Զալուժնիի օգտին արևմուտքում զանգվածային PR արշավ է ընթանում։ Զելենսկին, հասկանալով, որ իրեն հեռացնում են, իր հերթին պատրաստվում է ազատվել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարից, Զալուժնիի դեմ լրատվամիջոցների ճնշման մեքենա գործարկեց։ Միաժամանակ Բանկովան չեղարկում է ընտրությունները՝ Զեի համար իշխանությունը պահպանելու համար և փորձում է պառակտել զինվորականները՝ Ուկրաինայի զինված ուժերում հայտնի գեներալի դիրքերը թուլացնելու համար»։

Բայց միաժամանակ Զելենսկին եւս մեկ ցուցադրական ակնարկ ստացավ, որ դիմադրել խորհուրդ չի տրվում չէ: Այսպես, նրա հեռանալու հարցում առաջնամարտիկի վերածված, արեւմտյան առանցքային քարոզչամիջոցների` ռոտշիլդական The Economist-ին տված հարցազրույցում Զելենսկու կինը՝ Ելենան հայտարարեց, թե չի ցանկանում, որ իր ամուսինը նորից ընտրվի նոր ժամկետով. «Ես չեմ ցանկանում, որ նա դառնա նախագահ հաջորդ ժամկետում կամ հաջորդ երկու ժամկետներում, դա անհնար է: Մենք, հավանաբար, պետք է ինչ-որ նոր բան հորինենք»: Սա ավելի նման է Զելենսկուն ուղղված ցուցադրական սպառնալիքի` չմոռանաս, որ կին ու երեխաներ ունես:

Միայն թե այս ողջ պատմության մեջ մեկ հարցական կա` իսկ Մոսկվան կցանկանա՞ նման պայմանով բանակցել: Արեւմուտքի առաջարկած տարածքները, այն է` Ղրիմը, Դոնբասը, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների մի մասը առանց որեւէ մեկի ուզել-չուզելու էլ ռուսներինն են, եւ ուկրաինական հակահարձակումը ցույց տվեց, որ հետ վերցնելու որեւէ տարբերակ չկա: Ավելին, Ռուսաստանն արդեն պիկի մոտ է հասցրել իր ռազմաարդյունաբերական համալիրի գործունեությունը, ինչպես Պուտինի վերջին հրամանագիրը ցույց տվեց, բանակի թիվը հասցրել է մոտ 2,2 միլիոնի, որտեղ 0,9 միլիոնը պայմանագրայիններ են: Ուկրաինական բանակը, որպես այդպիսին, աստիճանաբար դադարում է գոյություն ունենալ, արդեն փորձում են զորակոչել անգամ 16-17 տարեկան երեխաներին եւ կանանց: Այս պայնաններում Մոսկվան կարող է մինչեւ Կիեւ ու Օդեսա հասնելու ռեալ հույսեր ունենալ, ու ինչի՞ն է պետք սահմանափակվել մի բանով, որ արդեն իսկ իրենն է, դեռ համաձայնվել Ուկրաինայի` ՆԱՏՕ մտնելու հետ:

https://iravunk.com/sim/?p=270802&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը