«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երանի նահատակներին, որ Արցախի ադրբեջանացումն ու Հայաստանի բարոյական մահը չտեսան. Էդուարդ Շարմազանով

Թավշյա տեռոր
Հայաստանում քաղաքականություն չկա։
Հայաստանում քաղաքական միտքը մեռել է։
Հայաստանում լուրջ խոսքն ու ասելիքը լսելի չէ։
Հայաստանում ամեն բան անձնավորված է։
Հայաստանում չկա գիտակցություն, որ Նիկոլն ընդամենը գործիք է ու պետք է պայքարել ոչ միայն Նիկոլի, այլ նրա պատվիրատու Արեւմուտքի դեմ։
Կարող եք հարցնել ինձ՝ եթե քաղաքականություն չկա, ինչու՞ ես առավոտից երեկո գրում ու խոսում։
Չգիտեմ… բայց ժամանակներն ու բարքերը փոխվում են։
Ամեն ինչ հոսում, ամեն բան փոփոխվում է, ի դժբախտություն՝ դեպի վատը։
Անամոթությունն ու քաղաքական պոռնկությունն առաջին պլան են մղվում։
Էգոիզմն ու ոչխարի հոտին հատուկ միայն ստամոքսով գոյատեւելու բնազդը կերել է մեզ ներսից։
Արցախը հայաթափվել է, բայց Երեւանն ավելի շատ անհանգիստ է կարմիր գծերի թանկացումից։
Բաքվի բանտերում հայեր են դատվում, իսկ Երեւանն ու ողջ Հայաստանն ամանորյա տոնակատարության է  պատրաստվում։
Հիշողություններս ու բանականությունը կորցրել ենք ու ավելի նմանվել անասունի։
Չենք գիտակցում էլեմենտար բաներ։
Արեւմուտքը շուտով խաղարկելու է արտահերթ ընտրություններով հեղափոխության վերջին փուլը՝ ազգային եւ ՀՀ-ՌԴ-Իրան դաշինքի կողմնակից ուժերից ազատվելու միջոցով։
Արեւմուտքը կունենա իր երազանքի ՀՀ ԱԺ-ն՝ Նիկոլ եւ արեւմտամոլ, քաղաքական տրանսգենդերիզմի եւ գոլուբոյների պաշտպան հակառուսներ։
Թուրքական լափի պակաս հաստատ չի լինի, կվայելեք հավեսով ու կերջանկանաք «ղարաբաղյան կլանի»  Բաքվի ու Երեւանի բանտերում հայտնվելու փաստից, այ թշնամուն ծախված նեոբոլշեւիկներ։
Ու սա կլինի դե յուրե Երրորդ Հանրապետության վերջը։
Երեւի մենք սրան արժանի ենք, մենք՝ բոլորս։
Երանի գնացածներին, որ Արցախի կորուստը, գաղթական դառնալն ու Հայաստանի բարոյական մահը չտեսան։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան