Վախի մթնոլորտը մեզ կործանման կտանի. ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ռեժիսոր, «Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պարտականությունները կատարող ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ:

Ներկա էի «Գոյ» թատրոնի ներկայացմանը, որն անցավ հանդիսատեսի ծափերի ներքո: Այսօր Ձեր հանդիսատեսից ուզում են խլել արվեստը վայելելու այդ երջանիկ պահերն ու միավորել թատրոնը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ, որի համար դատական պրոցեսների մեջ եք: Բացի դրանից, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի պահպանեք «Գոյը»:

— Միավորմանը մենք դեմ ենք: Կարծում եմ` դատական որոշումը կլինի հօգուտ մեզ, մեր հանդիսատեսի:

— Այսինքն` հավատո՞ւմ եք «Գոյի» դատական պրոցեսների հաղթանակին:

— Միանշանակ, եթե չհավատայինք, այդ գործով չէինք զբաղվի:

Թատերարվեստի մարդիկ սատարո՞ւմ են թատրոնին, Ձեր կողքի՞ն են:

— Որոշ մարդիկ` այո, որոշ մարդիկ` ոչ:

Շա՞տ են, թե՞ քիչ Ձեզ սատարող թատերարվեստի բնագավառի ներկայացուցիչները:

— Ցավոք սրտի, քիչ են:

Ինչո՞ւ են անտարբեր, ի վերջո, միավորման անվան տակ փակվում է մշակութային օջախ:

— Մարդիկ վախենում են: Այսօր երկրի ինչ-որ հատվածներ ենք կորցնում, կորցրինք Արցախը, ո՞վ ձայն հանեց: Բնականաբար, ոչ ոք: Ավելի շատ վախ կա մարդկանց մեջ: Շատերը վախենում են իրենց պաշտոններից, ոմանք էլ` չգիտես ինչից: Իսկ այդ վախի մթնոլորտը մեզ կտանի կործանման: Լռելով` ոչ մի բանի չենք հասնի: Իսկ մենք այսօր խոսում ենք եւ կարծում, թե խոսելով կհասնենք դրական արդյունքների:

Վախերով ապրող արվեստագետները մի օր կգա՞ն այն գիտակցման, որ իսկական հային վայել չէ նման լուռ պահվածքը:

— Մենք բազմիցս դիմել ենք, ասել ենք` միացեք մեզ, վաղը այս ամեն ինչը ձեր դուռն է գալու: Բայց մարդիկ, ցավոք սրտի, չեն արձագանքում այս ամենին: Նույնը կարելի է ասել թատերական գործիչների մասին, որոնք չեն պաշտպանում թատրոնին, այնինչ գոնե իրենք պարտավոր են:

Ի՞նչ եք կարծում` ԿԳՄՍ-ն բյուջեն տնտեսելո՞ւ համար է ուզում «Գոյ» թատրոնը միավորի, թե՞ սա ծրագիր է:

— Ես չեմ կարծում, որ իրենք չգիտակցված ինչ-որ բան են անում: Նրանք գիտակցաբար վերացնում են մշակույթը, կրթությունը, այն ամենը, ինչը կարող է պետությունն ամրապնդել:

Նժդեհի մասին պատմող ներկայացումից այս ամենը սկսվեց, ի՞նչ եք կարծում, սա զուգադիպությո՞ւն էր:

— Այսօր մենք խաղում ենք Նժդեհ, իսկ վաղը խոսում են միավորելու մասին: Պետք է ուղղակի հիմար չլինել եւ տրամաբանելով հասկանալ` շատ հնարավոր է, որ զուգադիպություն չէ:

Եթե հետահայացք նետենք պատմությանը, կհիշե՞ք մի դեպք, երբ Մշակույթի նախարարությունը արվեստի օջախներ է փակել:

— Ես նման բան չեմ հիշում, որ եղած լինի: Միացման այդ ֆիկտիվ խոսակցությունների վերաբերյալ թատրոնների մի օրինակ ունենք, որն այսօր Կամերային երաժշտական թատրոնն է: Կարծես թե, միացրին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, բայց ո՞ւր է այսօր Կամերային երաժշտական թատրոնը, չկա... Երբ վերցնում ենք մեր եւ Կամերային երաժշտական թատրոնների որոշումները, երկուսն էլ նույն հիմքերով են: Կարդում ենք` ինչ հոդվածներով է վերակազմավորվել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ, հետո մեր թատրոնի մասին որոշումն ենք կարդում եւ, համեմատելով, տեսնում ենք մեր ճակատագիրը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=270684&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը