ԻՆՉԻՑ Է ԱՅԴՔԱՆ ՎԱԽԵՑԱԾ ՉՆԱԽԱԳԱՀ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ

Վերլուծություն

Երբ ա­ռա­վոտ­յան տե­ղե­կա­ցանք, որ «դե­կո­րա­տիվ» նա­խա­գահ Վա­հագն Խա­չա­տուր­յանն այլևս զրա­հա­պատ ավ­տո­մե­քե­նա­յով է շրջում, մի պահ դա ծի­ծա­ղե­լի թվաց: Լավ, ո՞ւմ է նա պետք, ո՛չ բնութ­յանն է պետք, ո՛չ մարդ­կութ­յա­նը, չգի­տես` մե­խի գլո՞ւխ է, թե՞ նի­կո­լի գլուխ, ո­չինչ չո­րո­շող ձրիա­կեր է` ա­մեն ին­չին ան­հա­ղորդ: Բայց... հե­տո հնչեց նրա ար­ցա­խու­րա­ցութ­յու­նը:

ԱՐԴՅՈ՞Ք ՉՆԱԽԱԳԱՀԸ ՎՏԱՆԳ Է ԶԳՈՒՄ

­Լե­գի­տիմ ըն­թա­ցա­կար­գով (այն էլ` բրի­տա­նա­կան քա­ղա­քա­ցիութ­յան կաս­կա­ծան­քով) ընտր­ված վեր­ջին նա­խա­գա­հը Ար­մեն Սարգս­յանն էր: Իսկ Վա­հագն Խա­չա­տուր­յա­նը սոսկ ՔՊ­-ա­կան խուն­տա­յի դրա­ծո էր, սա­կայն նա վերջ­նա­կա­նա­պես ոչն­չաց­րեց ՀՀ նա­խա­գա­հի ինս­տի­տու­տը, երբ հրա­պա­րա­կավ ար­տա­բե­րեց ար­ցա­խու­րա­ցութ­յան բա­նաձ­ևը. «­Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յուն կա, Հա­յաս­տա­նի պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը գոր­ծում են: Ի՞նչ ֆուն­կի­ցա պի­տի ի­րա­կա­նաց­նեն Ար­ցա­խի ինս­տի­տուտ­նե­րը: Ար­ցա­խա­հա­յութ­յան ի­րա­վունք­նե­րը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը պաշտ­պա­նում է»: Վա­հագն Խա­չա­տուր­յա­նը նաև կրկնեց այն կեղ­ծի­քը, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի մաս ճա­նա­չել է դեռ 1991 թվա­կա­նին:

­Դե, Հո­վիկ Ա­ղա­զար­յա­նի պես «ու­սա­պարկն» էլ է նույն բանն ա­սում, մյուս ՔՊ­–ա­կան ման­դա­տա­վոր­ներն էլ, սա­կայն նրանց զրա­հա­պատ ավ­տո­մե­քե­նա տվող չկա: Սոսկ այդ ու­րաց­ման բա­նաձ­ևի հա­մար չնա­խա­գա­հին դժվար թե հնա­րա­վոր ա­վե­լի մեծ վտանգ սպառ­նա, քան շար­քա­յին կո­ճակ­սեղ­միչ ՔՊ­-ա­կան­նե­րին, և հարց է ծա­գում` այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ին­չո՞ւ տրա­մադր­վեց զրա­հա­պատ ավ­տո­մե­քե­նա: Ուս­տի ա­վե­լորդ չէ հի­շել նրա գոր­ծա­ռույ­թը` վեր­ջում իր ստո­րագ­րութ­յամբ «վա­վե­րաց­նել» ցան­կա­ցած ի­րա­վա­կան բնույ­թի թուղթ, այդ թվում` մի­ջազ­գա­յին: Հետ­ևա­բար, հարց է ծա­գում` այդ ի՞նչ հրե­շա­վոր դա­վա­ճա­նա­կան թուղթ է նա ստո­րագ­րե­լու ա­ռա­ջի­կա­յում, որ նրան ա­տե­լու են նույն­քան, կամ գրե­թե նույն­քան, որ­քան կա­պի­տուլ­յան­տին, ո­րը սրըն­թա­ցո­րեն շտա­պում է դե­պի կրկնա­կա­պի­տուլ­յան­տի «դափ­նի­նե­րը»: Արդ­յո՞ք այն, ինչ պատ­րաստ­վում է ստո­րագ­րել այս խուն­տան, ա­վե­լի ա­հա­վոր չէ, քան Էր­դո­ղա­նի ու Ա­լի­ևի վերջ­նագ­րե­րը` միա­սին վերց­ված...

«Ինչ սար­սա­փե­լի դա­րաշր­ջան է, երբ հի­մար­նե­րը կա­ռա­վա­րում են կույ­րե­րին»,– դա­րեր ա­ռաջ ա­սել էր Շեքս­պի­րը: Կար­ծես հենց այ­սօր ա­սած լի­ներ:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ՄԱՏՆՈՑԱԽԱՂԻ ՎԵՐԱԿԱՑՈՒՆԵՐԸ

Sarsap

ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, հետ­խորհր­դա­յին այլ ինս­տի­տուտ­ներ` դրանց հար­ցում Նի­կո­լը վար­վում է ճիշտ ու ճիշտ գե­ղի մատ­նոց ֆռաց­նո­ղի պես: Ս­պին–­դիկ­տա­տու­րա, կամ ֆռռաց­նո­վի բռնա­պե­տութ­յուն, կամ խա­բե­լա­պե­տութ­յուն` հենց այն­պես չէ աս­ված: Դա վե­րա­բե­րում է ոչ միայն ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին և հա­յե­րին ի Հա­յաս­տան և­ ի սփյուռս աշ­խար­հի, այլև ար­տա­քին աշ­խար­հին, այդ թվում գոր­ծըն­կեր­նե­րին և դաշ­նա­կից­նե­րին: Գե­ղի մատ­նո­ցա­խա­ղի մա­կար­դա­կի, ման­րիկ ու վա­նող, և՛ դաշ­նա­կից­նե­րի, և՛ թշնա­մի­նե­րի նող­կան­քը շար­ժող: Ար­տա­քին հա­րա­բե­րութ­յուն­նե­րում մատ­նոց ֆռռաց­նե­լը վաղ թե ուշ վատ է ա­րարտ­վում, պար­զա­պես կա­պի­տուլ­յան­տը հույս ու­նի, որ «ջառ­մեն» կքա­շի ոչ թե ին­քը, այլ քա­ղա­քա­ցի­նե­րը և­ եր­կի­րը:

Այդ մթնո­լոր­տում ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգս­յանն իր ճե­պազ­րույ­ցին հի­շեց­րեց, թե ինչ­պի­սին է լի­նում ազ­նիվ խա­ղը դաշ­նա­կից­նե­րի հետ. «ՀԱՊԿ­-ը մեր գոր­ծըն­կե­րը չէ, դաշ­նա­կիցն է, իսկ դաշ­նա­կից­նե­րի հետ պետք է աշ­խա­տել և­ աշ­խա­տել ու­ղե­ղով, ոչ թե միայն լեզ­վով։ Ե­թե ու­ղեղ չու­նես, ա­պա չես կա­րող ու­նե­նալ այն արդ­յունքը, ինչ­-որ ակն­կա­լում ես։ Դաշ­նա­կի­ցը նրա հա­մար չէ, որ քո փո­խա­րեն կռվի։ Դաշ­նա­կի­ցը նրա հա­մար է, որ հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի սահ­ման­նե­րում քեզ օ­ժան­դա­կի։ Դա միա­կող­մա­նի չի կա­րող լի­նել, դու էլ պետք է անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում՝ օ­ժան­դա­կես, ե­թե ոչ զեն­քով, ա­պա տար­բեր տե­ղեր քվեար­կութ­յամբ, վե­րա­բեր­մուն­քով»: Մինչև 2018-ը հենց այդ­պի­սին էին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, իսկ ակյսօր երկ­րի պաշ­տո­նա­թող ղե­կա­վա­րը հար­կադր­ված է տար­րա­կան բա­նե­րը հի­շեց­նել. «Երբ դաշ­նա­կիցն ա­ռա­ջար­կում է, ու դու ա­սում ես՝ ոչ, ի՞նչ ա­նի դաշ­նա­կի­ցը, գա՞ խնդրի։ ...­Բա ին­չո՞ւ էր 30 տա­րի այդ դաշ­նա­կիցն իր պար­տա­կա­նութ­յուն­նե­րը կա­տա­րում, ո­րով­հետև մենք աշ­խա­տե­լու ձևը գի­տեինք, մենք հա­մա­րում էինք ի­րա­կան դաշ­նա­կից»։

Ի դեպ, կա­պի­տուլ­յան­տի` ՀԱՊԿ­-ի և ԵԱՏՄ­-ի շուրջ մատ­նո­ցա­խա­ղե­րից նող­կում են և Հա­յաս­տա­նի ռեալ արևմ­տա­մետ­նե­րը: Սա­կայն Նի­կո­լի մատ­նո­ցա­խա­ղում կան կար­ևոր դե­րա­կա­տար­ներ, ո­րոնք մի տե­սակ թե­րագ­նա­հատ­ված են, թեև վե­րա­կա­ցո­ւի և պար­տա­կո­ղի կար­ևոր և­ ազ­դե­ցիկ դեր ու­նեն: Խոս­քը Անդ­րա­նիկ Քո­չար­յան – Սամ­վել Բա­բա­յան «քաղցր» զույ­գի մա­սին է: Ա­ռա­ջի­նը գործ­նա­կա­նում ստվե­րից ուղ­ղոր­դում է ամ­բողջ ու­ժա­յին ո­լոր­տը, այդ թվում և մատ­նո­ցա­խա­ղե­րը ՀԱՊԿ­-ի հետ ու ռու­սա­կան սպա­ռա­զի­նութ­յու­նից աս­տի­ճա­նա­բար հրա­ժար­վե­լու գոր­ծըն­թա­ցը: Երկ­րոր­դը` խայ­տա­ռակ չհե­րոս Ի­ժոն, ով հա­վակ­նում է Է­ռա­տո­յի մի­ջո­ցով դառ­նալ ՊՆ, ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տար էր 2020-ի մի­տում­նա­վոր պար­տութ­յու­նում, իսկ այ­սօր ստանձ­նել է Նի­կո­լի փե­տուր­նե­րը դա­վա­ճա­նութ­յու­նից մաք­րո­ղի և դա­վա­ճա­նութ­յան բե­ռը գե­նե­րա­լի­տե­տի և Ար­ցա­խի է­լի­տա­յի մի մա­սի ու­սե­րին դնե­լու գար­շա­հոտ գոր­ծը: Հենց այդ պատ­ճա­ռով նա մտեր­մա­ցել է Ան­դո­նի հետ և վեր­ջի­նիս հանձ­նա­ժո­ղո­վում «եր­գում» է ինչ­–որ պետք է և­ ում վրա պետք է: 

Ս­յա­մոն իս­կա­պես ազ­գա­դավ հաղ­թար­շավ է ի­րա­կա­նաց­նում Հա­յաս­տա­նում՝ թի­կուն­քին զգա­լով Նի­կո­լի թուր­քա­կան ու­ժը: Եվ օ­րի­նա­չափ էր «զրա­հա­վոր­ված» ար­ցա­խու­րաց Վա­հագն Խա­չա­տուր­յա­նի՝ իր հայ­տա­րա­րութ­յամբ Ի­ժո­յի հո­վա­նա­վոր­նե­րի ցանկ մուտք գոր­ծե­լը: Ճիշտ է, Ի­ժոն նրան վե­րից վար է նա­յում, սա­կայն հի­մա «քաղցր զույ­գը» դա­ռավ «քաղցր եռ­յակ»: Հա, չմո­ռա­նանք և­ անց­յա­լը` 1998–ին Լ­ևոն Տեր-Պետ­րոս­յա­նի հե­ռա­ցու­մից հե­տո նույն Վա­հագն Խա­չա­տուր­յա­նը (այն ժա­մա­նակ Խա­չատր­յան էր) հա­ճախ զրույց­ներ էր վա­րում «ղա­րա­բաղ­յան կլա­նի» մա­սին: Հին ար­ցա­խատ­յաց­նե­րից է, ով «տազ էր ա­րել», բայց հի­մա դրսևոր­վում է: Տո սրանց նույ­նիսկ դժոխ­քը դժվար ըն­դու­նի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում