Ինչով է պայմանավորված Մարաշի կենտրոնական փողոցի քարուքանդ վիճակը. Ահազանգի հետքերով
Հասարակություն«Իրավունքը» շարունակում է քաղաքացիներից ստանալ տարբեր ահազանգեր: Հերթական ահազանգը ստացել ենք Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչներից: Մասնավորապես տեղացիները ահազանգում են.«Տեղյակ եք, որ Երեւան քաղաքի 1946-47թ.-ներին Արեւմտյան Հայաստանի հայկական հնագույն Մարաշ բնակավայրից մազապուրծ եղած մեր պապերը: Այստեղ գործում էր բավականին թեթեւ ճանապարհ, մինչեւ, որ տարիներ առաջ քաղաքային իշխանությունները որոշեցին Նորք Մարաշը կապել Նոր Նորք շրջանին, եւ այդ ժամանակվանից սկսվեցին խցանումները: Այսինքն այն ճանապարհները, որոնք կառուցված էին Մարաշի բնակիչների անվտանգ երթեւեկը դեի կենտրոն ապահովվելու համար, այսօր դարձել է ամենածանրաբեռնված փողոցը: Օրվա 24 ժամը Մարաշ բարձրանալ-իջնելուց անպայման հայտնվում ես խցանման մեջ: Սա հերիք չէր , հիմա էլ արդեն կես տարի է գլխավոր փողոցը` Գարեգին Հովսեփյան փողոցը ուղղակիորեն ավերված է ինչ-որ շինարարական աշխատանքներ են կատարվում, բայց թե երբ կավարտիվի ու ինչով որեւէ մեկին հայտնի չի, իսկ մինչ այդ Մարաշ երթեւեկը շարունակում մնալ կաթվածահար վիճակում»:
Ահազանգի հետքերով դիմեցինք Երեւանի քաղաքապետարան, որտեղից մեզ տեղեկացրեցին, թե ինչով է պայմանավորված կենտրոնական փողոցի քարուքանդ վիճակը: Մասնավորաես ըստ քաղաքային իշխանությունների. «Դեռևս քարքարոտ ու անանցանելի այս հատվածը կդառնա 1.4 կմ երկարությամբ ու 7մ լայնությամբ ժամանակակից ճանապարհ, որը կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը»:
Հուսանք, որ տարեվերջին քաղաքային իշխանություններին նույն խնդրով դիմելու անհրաժեշտություն այլեւս չենք ունենա:

