Ռուսաստանից սնվող, Ռուսաստանի դեմ թքողները

Ներքաղաքական

Ըստ  որոշ տեղեկությունների  Ռուսաստանի որոշ շրջանակներ լրջագույնս մտահոգվել են այն հարցով, որ մի շարք հայ  իշխանավորներ  ու գործարարներ,  ունենալով  մեծ բիզնեսներ Ռուսաստանում,  զբաղված են հակառուսական ակտիվ քարոզչությամբ: Այդպիսի  ամենակառկառուն դեմքերից մեկը  Գագիկ Մելքոնյանն է` ՔՊ-ական  պատգամավոր, որը նախկին իշխանությունների` Ռոբերտ Քոչարյանի օրօք , դարձել էր գեներալ-լեյտենանտ:

Սույն «բարձր ինտելեկտուալ»  ռազմա-քաղաքական կերպարը ունի բազմաթիվ բիզնեսներ  ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաեւ պարզվեց,  ՌԴ-ում: Մասնավորապես` Գագիկ Մելքոնյանը  փաստացի տիրապետում է  Կրասնոդարի մարզում  Սեւ ծովի մերձափնյա տարածքում  երկու  հյուրանոցի, որոնց  տիրություն է անում իր որդին: Նշենք, որ հյուրանոցները մեծ եկամտաբերությամբ են աշխատում: Այսինքն ստացվում է, որ Գագիկ Մելքոնյանը ռուսների դեմ աշխատելով թքում է նույն ամանի մեջ, որից սնվում է: 

Մյուս կողմից  Գագիկ Մելքոնյանը, բնականաբար,  միայն  այդ աղբյուրից չէ, որ ստանում է իր ֆինանսական եկամուտները: Հայաստանում նա ունի բազմաթիվ բիզնեսներ, այդ թվում` ինչքան էլ զարմանալի է կրթական ոլորտում: Հենց իրեն պատկանող քոլեջում օրերս իր թոռը դանակահարել է մեկ այլ  քոլեջի սանի: Մի խոսքով, պտուղը ծառից հեռու չի ընկնում: Իհարկե, ճիշտ կլիներ, եթե Նիկոլի հակակոռուպցիոն  պայքարիստները  պատասխան տային, թե  որտեղից Գագիկ Մելքոնյանին այսքան  մեծ հարստություն, եթե նա  կյանքի մեծ մասը եղել է պետական աշխատանքի` բանակի համակարգում: Եվ արդյո՞ք, երբ Նիկոլը ղժղժում է, թե  հայոց բանակը նախկինների օրոք թալանվել է, այդ թալանողների առաջին շարքում չի՞ եղել գեներալ Գագիկ Մելքոնյանը:

Ի դեպ, հարց է ծագում, ինչպե՞ս ստացվեց, որ Գագիկ Մելքոնյանը, չունենալով  որեւէ զինվորական կրթություն  ու կիսատ-պռատ ավարտելով  Դոնի Ռոստովի գյուղատնտեսական ինստիտուտը,   1990 թվականից  հայտնվեց բանակում, որտեղից դուրս շպրտվեց միյան 2008 թ.-ին:  Ընդ որում,  մինչ բանակում հայտնվելը սույն «զորավարը»,  աշխատել է ընդամենը մեկ տեղ`  Էջմիածնի շրջանի Հայկաշեն գյուղի կաթնամթերքային համալիրում։ Հատկանշական է  , որ բանակում անց կացրած այդ 18 տարիների ընթացքում «մեծն ռազմավար» Գագիկ Մելքոնյանը զբաղեցնում էր, որպես կանոն, թիկունքի, այսինքն` բանակի նյութատեխնիկական մատակարարման յուղոտ պաշտոնները: Դատեք ինքներդ...

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա չենք զարմանա, եթե Գագիկ Մելքոնյանի եւ իր նման  Ռուսաստանում ուտող-ուրացողների որոշ  հայ բիզնեսմենների համար, ովքեր  Ռուսաստանի աշխատած փողերով ֆինանսավորում են հակառուսական գործիչներին եւ գործընթացները,  կյանքը այլեւս այդքան քաղցր չի թվա: 

Ա. Հ.

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի