Ինչու՞ էր ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ը Սերժի ժամանակ օգնում, իսկ Նիկոլի ժամանակ՝ ոչ. Էդուարդ Շարմազանով

Թեմա
Փաստ է, որ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում մենք ունեցանք շատ լուրջ ձեռքբերումներ հայ-ռուսական հարաբերություններում:
Առաջինը . Ռուսական ռազմաբազայի տեղակայումը մինչև 2044 թվականը երկարաձգելն էր:
Երկրորդ. Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելն էր՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանի որոշումով, որը մեծ հնարավորություն տվեց մեր տնտեսության զարգացման ու հայկական ապրանքների արտահանման համար։
Երրորդ. 2015 թվականին ՀԱՊԿ-ի ռազմավարության ընդունումն էր:
Այսօր Հայաստանի քաղաքացին 165 դոլարով սպառում է գազ:
Գազի իրական արժեքը 650-700 դոլար է:
Պատկերացնո՞ւմ եք, եթե գազը 4 անգամ թանկանա, ապա թանկանալու է նաև լույսը, հացը… ամեն ինչն է թանկանալու:
Մեր ապրանքների մեծ մասը գալիս է Լարսից:
Լարսը որ երկու ամիս փակվի, մենք ի՞նչ ենք անելու:
Գյուղատնտեսական ապրանքները, որ արտադրում ենք, խաղողը, կոնյակը, եթե չկարողանա արտադրել ու տանել ռուսական շուկա, հայկական կոնյակը Ֆրանսիայում ծախելո՞ւ են:
Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին.
Այսօրվա իշխանությունն ասում է՝ ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց:
Այդ ո՞նց է՝ այն ժամանակ օգնում էր, գնահատական էր տալիս ադրբեջանական գործողություններին, հիմա՝ ոչ:
Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ ՀԱՊԿ-ը քննատատում էր Ադրբեջանին, իսկ հիմա՝ ոչ, ո՞վ է մեղավոր։
ՀԱՊԿ-ը նույնն է, ՌԴ-ն նույնն է, փոխվել է ՀՀ ղեկավարը։
Հետեւաբար մեղավորը Փաշինյանն է։
Վերջերս Սեյրան Օհանյանն ԱԺ-ում հայտարարեց, որ իր նախարարության շրջանում միայն 1500 ամենամեծ ինքնաթիռներով ձրի զենք է եկել Երևան:
Հայաստանը միակ երկիրն է եղել, բացի Ռուսաստանից, որ ունեցել է Իսկանդեր:
Իսկ այսօր թշնամացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ մենք դեպի ո՞ւր ենք գնում:
Տարածաշրջանում կա երկու բանակ՝ ռուսական և թուրքական:
Կա՛մ ռուսական բանակի դաշնակիցը պետք է լինենք, կա՛մ թուրքականի:
Մենք ընտրել էինք ռուսական բանակի դաշնակից լինելն ու 30 տարի հաղթած էինք՝ ունենալով Հայոց Արցախ։
Իսկ դուք՝ նիկիլիստներ, ճանաչեցիք Արցախն Ադրբեջանի կազմում ու դեռ խոսում եք։
Ամոթ ունեցեք… չնայած նամուս չունեցողն ամոթ չի ունենում։

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը