Ինտրիգ մի փնտրեք, շարունակում եմ մնալ ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ. Գեւորգ Գորգիսյան

Ներքաղաքական

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նիստում նախկին պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը վայր է դրել կուսակցության փոխնախագահի լիազորությունները:Նիստի ընթացքում առաջադրվել է Երեւանի ավագանու նախորդ գումարման «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի թեկնածությունը փոխնախագահի կարգավիճակում, ով ընտրվել է միաձայն: Թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, «Իրավունք»-ը հետաքրքրվեց ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԻՑ:

Դուք նշել եք, որ երկար եք մտածել այս որոշումը կայացնելուց առաջ եւ ընդգծել, որ` «եկել էր ժամանակը…»: Սակայն, պատճառներին չեք անդրադարձել, ի վերջո, ինչո՞ւ վայր դրեցիք կուսակցության փոխնախագահի լիազորությունները:

— Այստեղ ինտրիգ մի փնտրեք: Հիմնական պատճառն իմ աշխատանքային զբաղվածությունն է: Բավարար չափով չեմ կարողանում կուսակցական գործունեությամբ զբաղվել, ինչը կուսակցության փոխնախագահի անմիջական պարտականություններից է: Այդ իսկ պատճառով որոշեցի, որ ժամանակն է տեղը զիջել նրանց, ովքեր իրենց էներգիայով, էնտուզիազմով եւ ներշնչանքով ավելի են պատրաստ` այդ բեռը կրել:

Այս փուլում կուսակցության ներսում նման վերադասավորումները պայմանավորվա՞ծ են նրանով, որ քաղաքական կուլիսներում ակտիվ շրջանառվում են խոսակցություններ Երեւանի ավագանու եւ խորհրդարանական հնարավոր արտահերթ ընտրությունների մասին:

— Երեւանի ավագանու ընտրություններն արդեն եղել եւ վերջացել են, իսկ առաջիկա ԱԺ ընտրություններին դեռ երեք տարի կա` 2026 թվականին: Այս ընթացքում պետք է զբաղվել կուսակցաշինական աշխատանքով:

Այդուհանդերձ, ներդաշնա՞կ եք «Լուսավոր Հայաստան» կուսակցության այսօրվա վարած քաղաքականության հետ:

— Ես շարունակում եմ մնալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=270533&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ