Արտահերթ ընտրությունների ուրվականը սկսել է շրջել Հայաստանով

Վերլուծություն

Վերջին օրերին  Հայաստանում ակտիվորեն քննարկվում է  արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Եվ անգամ Նիկոլը  կարծես թե հատուկ  յուղ լցրեց այդ թեման ավելի բորբոքելու համար:

Իհարկե, անտրամաբանական է, որ Արցախը  վերջնականապես թշնամուն հանձնելուց  եւ   Արցախում բնակվող 120 հազար ՀՀ քաղաքացիներին անօգնական թողնելուց հետո  ՀՀ գործող վարչախումբը շարունակում է  պաշտոնավարել կարծես թե  ոչինչ չի եղել: Անբնական է նաեւ, որ  Նիկոլը  հընթացս փոխում է  երկրի  արտաքին քաղաքական կուրսը, ըստ էության, 180 աստիճանով, դարձնելով այն անթաքույց հակառուսական: Ընդ որում, այդ մասին  նա հրապարակայնորեն որեւէ տեղ  չի ասել իր 2021թ.  նախընտրական  ելույթների ժամանակ: Արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխությունը  չի ֆիքսվել նաեւ կառավարության  ներկայացված ծրագրերից եւ ոչ մեկում: Ասյքանից հետո  ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը  շարունակում են իրենց անվրդով եւ «բնականոն» աշխատանքը խորհրդարանի շրջանակներում:

Մյուս կողմից  չմոռանանք, որ երբ 2020թ.-ին  Նիկոլը  հանձնեց Արցախի կեսը,  շուրջ կես տարի անց  նա կազմակերպեց արտահերթ ընտրություններ եւ ստացավ  նոր մանդատ  իր  գործունեությունը շարունակելու համար, որի արդյունքում հանձնեց նաեւ Արցախի մնացած տարածքները եւ ոչ միայն: Այժմ էլ դեռ Նիկոլը հանձնելու բաներ ունի եւ հավանաբար կցանկանա թարմացնել իր մանդատը մանավանդ, որ դրա համար ստեղծվել են շատ հարմար պայմաններ: 

Իսկ որոնք են այդ պայմանները: Նախեւառաջ  վերջին երկու  խոշոր ընտրությունները` 2021թ. խորհրդարանական եւ 2023թ.-ի  Երեւանի ավագանու  ցույց տվեցին, որ  ընդդիմությունը չի միավորվում,  մեկ ճակատ չի ստեղծում եւ ընդդիմադիրների մի մասը  գնում է առանձին-առանձին ընտրությունների, ապահովելով դրանց լեգիտիմությունը, իսկ մյուս մասը ընդհանրապես կա՛մ չի մասնակցում, կա՛մ մասնակցում է  այնքանով` որքանով:

Երկրորդ հանգամանքը այն է, որ  Նիկոլի հեղաշրջումից հետո  անցած  հինգ ու կես տարվա ընթացքում այդպես էլ  չձեւավորվեց  նոր  քաղաքական  ընդդիմադիր առաջնորդող ուժ եւ  հայկական քաղաքական դաշտը մնաց  «նախկիններ-ներկաներ» կամ «սեւ-սպիտակ» բանաձեւի մեջ, ինչը, իհարկե,  ձեռնտու է  առաջին  հերթին Նիկոլին:

Երրորդը: Հայաստանի շարունակական պարտությունները  եւ վերոհիշյալ երկու հանգամանքները առաջացրել են ժողովրդական լայն զանգվածների խորը հիասթափություն ու անտարբերություն: Դա բերել է նրան, որ  վերջին ընտրությունների ժամանակ գրանցվել է ընտրողների ռեկորդային  ցածր  մասնակցություն: Այդ հանգամանքը, բնականաբար, ձեռնտու է Նիկոլին, քանի որ  նա ավելի արդյունավետ է օգտագործում ադմինիստրատիվ ռեսուրսը  եւ կարողանալով հավաքել ընտրողների ընդհանուր թվից չնչին տոկոսներ (վերջին ընտրություններում` 9 տոկոս) ապահովում է իր իշխանության շարունակականությունը:

Չորրորդ: Բոլոր դեպքերում ընտրությունից ընտրություն Նիկոլի վարկանիշը  անըդհատ ընկնում է եւ հայտնի չէ, թե այս տեմպերով առավել եւս, եթե Նիկոլը պատրաստվում է հանձնել անկլավները եւ սիրավեպ սկսել թուրքերի եւ ադրբեջանցիների հետ, ինչպիսի ռեյտինգ նա կունենա ԱԺ հերթական ընտրություններում, այսինքն 2026 թվականի  մայիս-հունիսին: Հետեւապես  քանի դեռ  ստեղծված են վերոհիշյալ Նիկոլի համար բարենպաստ պայմաններ, ակնհայտ երեւում է, որ նա շտապում է  վերարտադրել իր իշխանությունը:

Հինգերրորդ: Ընդ որում,  գնալով վատթարանում է Նիկոլի միջազգային վարկանիշը: Ռուսաստանի հետ հարաբերությունները  օրեցօր գահավիժում են եւ պաշտոնական Մոսկվայից  ու իր դաշնակիցներից  հնչում է Նիկոլի հանդեպ  ավելի ու ավելի կոշտացող հռետորաբանություն: Արեւմուտքի  կողմից հնչող խոսքերը, թեեւ շատ ավելի մեղմ են, սակայն գործերը շատ ավելի խիստ պայմանների մեջ են դրել Նիկոլին: Ակնհայտ է, որ Արեւմուտքը Նիկոլին ստիպում է  կատարել ավելի ու ավելի  հակառուսական ու, արդյունքում,  հակահայկական քայլեր, սեղմելով Նիկոլի շուրջ  շրջանակները: Այս տեսակետից  2024թ.-ի  գարունը կամ ամառվա սկիզբը  Նիկոլի համար հարմար ժամանակահատված է «պլստալու» համար նաեւ  արտաքին  վատթարացվող պայմաններում: Բանն  այն է, որ ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Վաշինգտոնը զբաղված են լինելու իրենց երկրներում  նախագահական ընտրություններով եւ, բնականաբար,  քիչ ժամանակ եւ ռեսուրսներ են տրամադրելու  Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Ավելի քիչ, քան դա կլինի  իրենց ընտրություններից հետո:

Այս ֆոնի վրա ընդդիմության  գործողությունները շարունակում են մնալ  տարանջատված եւ ոչ վճռական: Գլխավոր ընդդիմության` Ռոբերտ Քոչարյանի թիմը, թեեւ զբաղված է իր նոր ապագա լիդերի ` Լեւոն Քոչարյանի  աճեցման գործով, սակայն չի ներկայացնում որեւէ  ծրագիր, որի արդյունքում  կարող է իրականացնել, ինչպես  երկրում իշխանափոխություն, այդպես էլ բարելավել երկրի վիճակը , թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ անվտանգային, թե՛ ժողովրդագրական, թե՛ այլ առումներով: Ցավոք սրտի, երկրի այլ ընդդիմադիր քաղաքական ուժերը  նույնպես դեռեւս չեն գտել  միավորման համար  բոլորի համար ընդհանուր պլատֆորմ եւ մնում են տարանջատված ու դրանով իսկ Նիկոլի իշխանության համար անվտանգ:

Ահա սա է Նիկոլի արտահերթ ընտրություններ նախաձեռնելու  դրդող տրամաբանությունը, թեեւ անակնկալներից ոչ ոք երաշխավորված չէ: 

Ա. Հովհաննիսյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում