Արեւմուտքն անգամ «Մանկական Եվրատեսիլ»-ում շոյեց հայերի ականջն ու «յան» տվեց

Մշակութային

Լոնդոնի Ուիմբլդոն արվարձանում կայանալիք թենիսի ամենահին եւ հեղինակավոր մրցաշարին, եթե աշխարհի չեմպիոն թենիսիստները մեծ աղմուկ բարձրացրին, որ սպորտը չպետք է խառնել քաղաքականության հետ եւ ռուս ու բելառուս թենիսիստների չմասնակցելը համարեցին աբսուրդ, իսկ մրցաշարն անցկացնելն առանց նրանց՝ անիմաստ, ապա «Մանկական Եվրատեսիլն» այս տարի էլ, Ուկրաինայում ռազմական գործողություններով պայմանավորված, ՌԴ-ի դեմ կիրառեց պատժամիջոց, եւ այն տեղի ունեցավ առանց Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայացուցչի մասնակցության: Այո, Արեւմուտքն արդեն հաշվեհարդար է տեսնում երեխաներից՝ «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթի մասնակից 16 երկրների լուռ համաձայնությամբ:

Ի դեպ, Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթի քաղաքականացվածությունն այս տարի միայն վերոնշյալով չէ, որ ընդգծվեց: Մրցույթում հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Զոի Կլաուզուրն՝ իր «Սիրտ» երգով, ընդ որում՝ այս երկիրը հաղթում է երկրորդ տարին անընդմեջ: Իսկ մինչեւ Ֆրանսիայի հաղթելն՝ Արեւմուտքը մի լավ շոյեց հայերի ականջը: Ամենաբարձր 12 միավոր Հայաստանը ներկայացնող «Yan Girls» («Յան աղջիկներ») խմբին բաշխեց Գերմանիան, Միացյալ Թագավորությունը (Անգլիան), Հյուսիսիային Մակեդոնիան, 10-ական միավոր՝ Ուկրաինան ու Վրաստանը, 3 միավոր ստացավ Իսպանիայից, 2-ական միավոր՝ Իռլանդիայից եւ Պորտուգալիայից, 8-ական միավոր՝ Էստոնիայից եւ Նիդերլանդներից, 7-ական միավոր՝ Լեհաստանից եւ Ֆրանսիայից, 6 միավոր՝ Ալբանիայից, 5 միավոր Իտալիայից:

Եվ մինչ Հայաստանը պայքարում էր առաջին կամ երկրորդ տեղի համար, միջազգային ժյուրիի թեթեւ ձեռքով՝ հայտնվեց 3-րդ տեղում: Թեպետ հայ աղջիկները երգում էին՝ «Do It My Way» («Արա իմ ձեւով»), բայց Արեւմուտքն արեց իր ձեւով, ինչպես միշտ, ոգեւորեց, հույս ներշնչեց, իսկ վերջում՝ գցեց: Հեռուստադիտողի եւ ժյուրիի քվեարկության արդյունքում «Yan Girls»-ը վաստակեց 180 միավոր եւ մի կերպ տեղավորվեց հաղթող եռյակում: Երկրորդ տեղում Իսպանիան էր: Չնայած, այսքանով հանդերձ՝ հանուն արդարության պետք է նշել, որ վերջին երեք տարում մշտապես լավագույն եռյակում է եղել Հայաստանը ու այս տարի էլ դիրքերը չզիջեց:

Հատկանշական է նաեւ, թե Հայաստանն ինչպես քվեարկեց, այս մրցույթի վերաբերյալ «Իրավունքի» հետեւողական բարձրաձայնումներն ու քննադատությունները, կարծես թե, տվեցին արդյունք: Այս անգամ գոնե Հայաստանը խուսափել էր Ադրբեջանին սատարող որեւէ երկրի ձայն տալուց, ինչպես նաեւ ձայն չէր տրվել հիմնական մրցակիցներին, որոնք կարող էին ձայներ խլել Հայաստանը ներկայացնող մասնակցից: Հայաստանը ամենաբարձր 12 միավորը տվեց Մալթային: Իհարկե, այստեղ էլ ամեն ինչ հարթ չէր, շնորհակալության փոխարեն՝ Մալթայից Հայաստանը ստացավ զրո ձայն:

Ի ԴԵՊ

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցությունից հրաժարվել են մի շարք երկրներ: Այս շարքում են՝ Բելգիան, Բուլղարիան, Իսրայելը, Ղազախստանը, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ռումինիան, Սան Մարինոն, Ուելսը, Շվեյցարիան, Շվեդիան: Եվ եթե այս երկրները դեռ չեն բացառում իրենց վերադարձը մրցույթին, ապա Դանիան ու Նորվեգիան առավել հստակ դիրքորոշում ունեն: Դանիայի «Մանկական Եվրատեսիլի» հեռարձակման բաժնի ղեկավար ՄԱՐԼԵՆ ԲՈԵԼԸ հայտարարել է, որ իրենց երկիրը չի վերադառնա մրցույթին, քանի որ ռադիոկայանը չի փոխել իր կարծիքն այն մասին, որ «մրցույթը հակասում է այն արժեքներին, որոնք նրանք ցանկանում են ներկայացնել իրենց հանդիսատեսին»: Իսկ Նորվեգիայի պատվիրակության ղեկավար ՍԹԻԳ ԿԱՐԼՍԵՆԸ հաստատել է, որ երկիրը ապագայում չի վերադառնա մրցույթին ֆինանսական իրավիճակի եւ մրցակցության վերաբերյալ NRK-ի դիրքորոշման պատճառով. նրանք կարծում են, որ մրցույթի ներկայիս ձեւաչափը «չափազանց կոպիտ է» երեխաների համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=270414&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը