«ՊԱՊԻՍ ԵՂԲԱՅՐԸ ԵՂԵԼ Է ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԶԻՆՎՈՐԸ»
ՀասարակությունԱյսօր, նոյեմբերի 26-ը հայտնի գործարար, բարերար, ֆիզիկոս, ծնունդով Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 78 - տարեկան ։ 1967 թվականին, երբ Ռաֆիկ Հարությունյանը տակավին 22-ամյա պատանի էր, սակայն հասցրել էր արդեն լինել Հայաստանի ըմբշամարտի չեմպիոն, նվաճել ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչումը, հանրապետական թերթերը սկսեցին գրել նրա մասին, որ «Նա արդեն բարձրանում է իր փայփայած երազների աստիճաններով»։ Սակայն Հարությունյանն ուներ մեկ այլ տարերք ֆիզիկան, որով, սակայն չսահմանափակվեց։ 1968֊ին ֆիզմաթը փայլուն ավարտելուց հետո, ընդունվեց ու հաջողությամբ ավարտեց ԵՊՀ ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ֆակուլտետը։ Մշտապես իր հոգատար ուշադրության կենտրոնում էր իր ծննդավայրը Շիրակ աշխարհը, որին բազմիցս բերեց իր նպաստը։ «Նախնիներս Սասունից են, հպարտությամբ կրկնում էր հաճախ, պապիս եղբայրը Հարութիկը, եղել է զորավար Անդրանիկի զինվորը։ 1993֊ին, Հարությունյանը հիմնեց «Նարեկ» ընկերությունը, որպես գործընկեր ընտրելով իտալացիներին, այս տարի հոբելյանական 30֊ամյակը լրացավ «Նարեկ» ընկերության։Ի հիշատակ անվանի բարերարի,ինչպես նաև «Սուրբ Նիկողայոս» սքանչելագործ Հայրապետի հիշատակման տոնի, Ռաֆիկ Հարությունյանի ծննդավայր Հայրենյացի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում, Արթիկի թեմի տեղապահ Տեր Նարեկ Ավագյանի ու քահանա Տեր Եղիշեի ձեռամբ մատուցվեց Սուրբ պատարագ։
Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Ովքեր ծոմ էին պահել ու մկրտված էին ստացան հաղորդություն։ Իսկ եկեղեցու այս տարվա խաչեղբայր Ռազմիկ Հարությունյանը, եկեղեցուն նվիրաբերեց նոր զանգ, որը իր տեղը գտավ եկեղեցում։ Առաջին անգամ հնչեցին այդ զանգի ղողանջները։ Արարողությանը ներկա էին Ռաֆիկ Հարությունյանի հարազատները, հյուրեր, համագյուղացիներ ։ Քանի որ Սուրբ Նիկողայոս սքանչելագործի հիշատակման տոնը նվիրաբերություն է խորհրդանշում, ուստի ավանդույթի համաձայն, Հարությունյանի հարազատները քաղցրավենիքներով լի տոպրակներ բաժանեցին երեխաներին, դա նաև Հարությունյանի հոգու հանգստության համար։
Ի դեպ, նշենք, որ Հարությունյանի ավագ դուստրը Սոնա Հարությունյանը, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի դասախոս է, գիտաշխատող։
Այնուհետև, ներկաները այցելեցին Ռաֆիկ Հարությունյանի շիրիմին, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին։ Հավելենք, որ 2021 թվականի հուլիսի 18-ին, Հայրենյացի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոտակայքում, օծվեց ու բացվեց Ռաֆիկ Հարությունյանին նվիրված խաչքար - հուշաղբյուր, խաչքարի քանդակագործներն են Լևոն Աղանյանը և Տիգրան Հովհաննիսյանը։ Ռաֆիկ Հարությունյանը, ծննդավայրի Հայրենյացի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բարերարներից էր։Մեծ հայի պայծառ հիշատակը, միշտ վառ է հարազատների, ընկերների, նրան ճանաչողների սրտերում։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

