Մխիթարյանի համար «Ինտերը» բացառություն կանի
Սպորտ
«Ինտերը» եւ Հենրիխ Մխիթարյանը մի քանի ամիս է բանակցում են նոր պայմանագրի հարցում և արդեն մոտ են համաձայնության հասնելուն, միլանյան ակումբը պատրաստ է բացառություն անել հայ ֆուտբոլիստի համար։
Calciomercato-ի փոխանցմամբ, անկախ նրանից որ «Ինտերը» միշտ զգուշություն է դրսևորում 30-ից բարձ տարիքի ֆուտբոլիստների հետ պայմանագիր ստորագրելիս, Մխիթարյանի դեպքում բացառություն են անելու, քանի որ 34-ամյա ֆուտբոլիստի խաղի վրա տարիքը բացասական ազդեցություն չի թողնում: Միլանյան ակումբի ղեկավարները վճռական են տրամադրված Հենրիխին մի քանի տարով թիմում պահելու հարցում։
Իսկ Սիմոնե Ինձագին Մխիթարյանին թիմի առաջատարն է համարում և միշտ առաջին ընտրությունը նախընտրում թիմի կիսապաշտպանությունում:
Աղբյուրի տեղեկություններով մինչև տարվա վերջ համաձայնագիրը ստորագրված կլինի:
Սպասվում է, որ նոր պայմանագիը նախատեսված է լինելու 2 տարով և կնքվելու 1+1 տարբերակով:
https://iravunk.com/sim/?p=270380&l=am/