Եթե որևէ մեկը կարծում է, թե հանուն Արցախի պայքարը Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Բակո Սահակյանի կամ Արկադի Ղուկասյանի մենաշնորհն է` չարաչար սխալվում է. Տիգրան Աբրահամյան

Թեմա
Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայից ու Երկրորդ հայկական Հանրապետության ողբերգական անկումից հետո «օդում մնացած» հարցերը չափազանց շատ են:
Մինչ հայաստանյան քաղաքական դաշտի որոշ ուժեր, նախաձեռնություններ, գործիչներ խոսում ու իրենց պայքարը լավ թե վատ ուղղում են Արցախի թեման օրակարգում ակտիվ պահելու ուղղությամբ, արցախյան տարբեր ուժեր, գործիչներ, կարծես, անընդհատ արդարանալու պրոցեսի մեջ են, որտեղ պատահի հայտարարում են, թե իրենք Հայաստանի իշխանության դեմ ուղղված գործընթացներին կամ ընդդիմության պրոցեսներին չեն խառնվելու/միանալու:
Եթե որևէ մեկը կարծում է, թե հանուն Արցախի պայքարը Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Բակո Սահակյանի կամ Արկադի Ղուկասյանի մենաշնորհն է` չարաչար սխալվում է:
Չեք միանում ընդդիմությանը կամ այս կամ այն նախաձեռնությանը, ապա ծավալեք ձեր առանձին կամ նախընտրած միավորների հետ համընդհանուր պայքար:
Բայց այստեղ թացն ու չորը տարբերելու համար կա հստակ սկզբունք` քաղաքական գնահատական Արցախում տեղի ունեցածին ու դրա գլխավոր պատասխանատուներին:
Ով այստեղ խուսափում է Հայաստանի իշխանությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին տեղի ունեցածի պատասխանատու հայտարարելուց, ուրեմն կամ չի տարբերվում սրանց իշխանությունից կամ սեփական կաշվի փրկությունը գերակա է համարում Արցախից ու հայկական պետականությունից:
Մեր շատ ընկերներ իշխանական ռեպրեսիաների են ենթարկվել ու ենթարկվում այս իշխանությունների դեմ երկար տարիներ ծավալած պայքարի, այդ թվում` Արցախի պաշտպանության դիրքերից հանդես գալու համար:
Մեր ընկերը` Արմեն Աշոտյանը հիմա էլ նստած է, գեներալ Խաչատուրովն իր սկզբունքային մոտեցման «պատճառով» էլի նստած է:
Նարեկ Մալյանը վաղուց «նշանառության» տակ է, դեռ չեմ խոսում մեծ թվով անձանց մասին, որոնց անունը թեև քիչ է շրջանառվում, սակայն նրանք էլ քաղաքական հետապնդումների են ենթարկված:
Այնպես որ, Արցախի շուրջ ստեղծված իրադրության պայմաններում, առանց հստակ քաղաքական գնահատականների, անհնար է առաջ շարժվել, իսկ մնացածը կամ իմիտացիայի է կամ պատասխանատվությունից փախուստի դիմելու անհաջող փորձ:

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը