Սակայն մեր օրերի Պապ թագավորը «չինական» է

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը երեկ պատասխանում էր քաղաքացիների հարցերին: Շուրջ 8:30 ժամ տեւած հարցազրույցը կարելի է մեկ բառով գնահատել՝ անբովանդակ: Արդյոք նման բարձր պաշտոն զբաղեցնող մարդը պետք է նման ծավալի կարծիք արտահայտի, թե` ոչ, սա մեծ հարց է։ Հատկապես խնդրահարույց է այն հանգամանքը, որ վերջինս դա անում է աշխարհաքաղաքական փխրուն իրավիճակում եւ պատերազմական իրադրության ժամանակ: 

Իսկապես անհնար է նստել ու լսել մի մարդու, ով խորը մտահոգիչ հարցերին տալիս է մակերեսային պատասխաններ։ Իհարկե, անկիրթ մարդկանց համար նման տեղեկատվությունը կարող է ականջահաճո լինել, սակայն գիտակները, ովքեր հասկանում են, որ թագավորը միջակից ցածր իմացական կարողություններ ունեցող մեկն է, ով պնդում է, թե պատմությունից դասեր չեն քաղում, բայց հարց պետք է տալ, իսկ Փաշինյանը կամ իր թիմի յուրաքանչյուր ներկայացուցիչ գոնե միջին մակարդակով տեղյակ են Հայոց պատմությունից, թե` ոչ: Օրինակ, Ալեն Սիմոնյանը հանրային կերպով հայտարարել է, որ ինքը Հայոց պատմությանը տեղյակ չէ, իսկ ՔՊ-ի նոր չափորոշիչներով 7-րդ դասարանի գրքի հեղինակը պնդում է, որ Վասակ Սյունին դավաճան չէ: Նույնիսկ վախենալու է լսել, օրինակ, ինչ կարող է ասել Հովիկ Աղազարյանը Խաչատուր Աբովյանի մասին, հավանաբար կասի, թե նա չի կորել, նախկիններն են կեղծել: 

Իսկ Հայոց պատմության մասով ամենաշատը զարմացնում է Փաշինյանի գիտելիքները. մի մարդ, որ դժգոհում էր, թե չափահասների մի ստվար զանգված անգրագետ են, երեկ իր հարցազրույցը ամոփեց՝ իրեն Պապ թագավորի հետ համեմատելով: Այսինքն` Փաշինյանն ասում էր, եթե ապագա պատմաբանները «նիկոլական» լինեն, ապա իրեն կներկակացնեն, իբրեւ հայրենասեր ու պետություն շենացնող անձի, իսկ քանի որ  Պապի օրոք թագավորական պատմաբաներ չեն եղել, խեղճին ինչ ասես ասել են:

Փաշինյանը մոռանում է, որ այն ժամանակ ֆեյսբուքյան բլոգերները չեն գրել պատմությունը, այլ պալատական կերպարներ, որոնք փաստերը արձանագրել են այնպես, ինչպես որ է, հիմա հարյուր տարի հետո պատմությունը պետք է ասի, որ Փաշինյանի օրոք Արցախը հանձվեց թշնամուն, որ Փաշինյանը իբրեւ պարտված թագավոր դարձել էր Ադրբեջանի նախագահի ծաղրանքի առարկան, որ Ադրբեջանի թագավորը նույնիսկ ասում է, թե կնոջ խնդրանքը լսելով` էլ չի ծաղրի Հայաստանի թագավորին: 

Փաշինյանը ճիշտ է անում, որ իրեն համեմատում է Պապ թագավորի հետ, այլապես պատմության մեջ իր արժանիքներին հավասար կերպար էլ չի գտնվի, պարզապես ներկա «Պապ թագավորը» որակապես ավելի վատն է, ինչպես կասեր ժողովուրդը` չինական է, որովհետեւ պատմության մեջ չի գտնվի մեկը ով կհանձնի իր հայրենիքը, պատճառ կդառնա մի ամբողջ սերնդի կոտորածի, հայրենազրկման պատճառ կդառնա, կվտանգի պետականությունը ու դեռ հույս կհայտնի, որ իրեն պատմության մեջ կհիշատակեն` որպես բացառապես դրական մեկը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում