Վիշապագորգեր. առասպելից մինչև իրականություն

Մշակութային

Բանագետ Արամ Ղանալանյանի «Ավանդապատում» գրքում հիշատակվում է.«Գեղամա լեռների ստորոտին, Կալադիպի կոչված բերդի մոտ գտնվող չորս ձկնանման վիշապաքարերը առաջ վիշապներ են եղել, որոնք երկնքից ցած են իջել մարդկանց ոչնչացնելու համար։ Աստված իմանալով այդ ամենը, նրանց քար է դարձրել»: Առասպելական այս կամ մյուս պատմությունները (ըստ որոնց վիշապը եղել է Վանա լճի պահապանը, հրեշտակների դեմ կռվողը) ներկայացրել են վիշապին որպես չար ուժի։ 

Այդ ամենը վերհիշելով` ներկա գտնվեցի գորգագետ Աշխունջ Պողոսյանի հայկական վիշապագորգերի վերաբերյալ բանախոսությանը, որտեղ վիշապն արդեն ուներ չարխափան նշանակություն, մոտավորապես այնպես, ինչպես եղել է հին ժամանակներում։

Հայկական գորգագործությունը դարերի պատմություն ունի։ Հայկական գորգերի մասին խոսելիս զուր չէ վերադառնալ նախորդ դարաշրջաններն ու թերթել պատմության էջերը, որոնց արտացոլումը կտեսնենք գորգերի վրա` նշմարելով հայկական ավանդույթները, հնագույն պատկերացումները և այլն։ Յուրաքանչյուր գորգի տեսակի համար կարելի է հատուկ խորհրդանիշներ առանձնացնել, ինչպես` հավերժության անիվը, խաչը, կենդանիները և հատկապես վիշապը։ Օրերս վիշապագորգերի մասին ծավալուն բանախոսությամբ հանդես եկավ «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի գորգագետ, պ.գ.թ. Աշխունջ Պողոսյանը «Փորձագիտական դասընթացներ» եռամսյա ծրագրի շրջանակներում։ Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արհեստների թանգարանում գորգագետ Պողոսյանը ներկայացրեց հայկական վիշապագորգի տիպաբանությունը, նրանց առանձնահատկությունները։ Վիշապագորգերը լայն տարածում են ունեցել, մարդիկ գերադասել են տան մեջ ունենալ այնպիսի գորգեր, որոնց վրա պատկերված լինի հաղթանակի խորհրդանիշը` վիշապը(այստեղից էլ անվանումը) չարիքից պաշտպանվելու համար։ Աշխունջ Պողոսյանը, նշեց նաև, որ այսօր քիչ հանդիպող տեսակները հազիվ թե թանգարաններում տեսնենք։ «Գուհար» ենթախմբի ուշ վիշապագորգի «Գարդման» տեսակը սակավ հանդիպող գորգերից է, որն ավելի գաղափարակիր է, քան մյուսները. գունային վառ երանգներով փայլատակող հմայքը բովանդակային մեծ խորություն է հաղորդում այս տիպին»։ Աշխունջ Պողոսյանը գիտական հոդվածների և գրքերի հեղինակ է, որտեղ նա տվյալ թեմայի մասին նշում է` հիմնազուրկ է հայկական գորգերի ծագումը կապել սելջուկների և այլ եկվոր ցեղերի հետ։ Հաճելի էր նրա գրքում կարդալ այս եզրակացությունը․ «...Հայկական լեռնաշխարհը գորգի հնամենի օրրաններից է, իսկ հայ ժողովուրդը ` դրա ստեղծողներից մեկը»:

ՀԵՂԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ Լրագրության բաժին

 

1

2

3

4



6

7

8


post image forum

https://iravunk.com/sim/?p=270352&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը