Որ դեպքում արցախահայերը կվերադառնան Արցախ ապրելու․ Արցախցի քաղաքագետը բացահայտում է արցախցիների հավաքական տեսակետը

Հանդիպում

Հանրության մի զանգված արցախցիներին մեղադրում է, որ հեշտությամբ լքեցին իրենց հայրենիքը, որ ընդամենը մեկ օր կարողացաք դիմագրավել, հաճախ զուգահեռ անցկացնելով Արցախում եւ Գազայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ մարդիկ պայքարում են չնայած արձանագրվող ոճրագործություններին։ Այս համատեքստում շատ է խոսվում, որ բուն Ստեփանակերտի վրա կրակոցներ չկային, կամ գրեթե չկային, եւ հնարավոր էր գոնե Ստեփանակերտը հայկական պահել այնտեղ մնալով։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Արցախի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի հետ, ով նախ նկատեց․

-Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի օկուպացիոն զորքերը վերսկսեցին լայնածավալ պատերազմը Արցախի Հանրապետության դեմ, որին ներգրաված էին շուրջ 60 հազար   օկուպաննտներ,  որոնց  աջակցում էին Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները և Գորշ Գայլեր ահաբեկչական կազմակերությունը: Պատերազմը ղեկավարում էին  Թուրքիայի  բարձրաստիճան ռամական ղեկավարությունը: Եվ  սա  այն  պարագայում,  երբ  Արցախը  գտնվում էր  9  ամիս  շրջափակման  մեջ՝  զրկված  Հայաստանի  և  արտաքին  աշխարհի  հետ  կապից,  էլեկտրականության, գազի  բացակայությունը,  կապի  միջոցները  խափանումներով  են  աշխատել, որի  պատճառով ստեղծվել  էր  հումանիտար  ծանր  իրավիճակ,  ինչ  հետևանքով  անգամ մահացության դեպքեր են արձանագրվել: Հենց  նման պայմաներում էլ  թուրք-ադրբեջանական տանդեմը վերսկսեց պատերազմը,  որը հավասարազոր  էր  ցեղասպանության։ Թիրախավորվում էին հիմնականում քաղաքացիական  ենթակառուցվածքներ, որի  հետևանքով  զոհեր  եղան  նաև  քաղաքացիական բնակչության շրջանում: Արձանագրվեցին  նաև  պատերազմական  մի շարք  հանցագործություններ: Այս  ամենին  զուգահեռ  զավթիչներին  ցույց  է  տրվել  արժանի  հակահարված: Ցավոք, մեր  հասարակության  մի  զգալի  մասը  տարված  լինելով  կեղծ  խաղաղության  օրակարգով  լիարժեք  չեն պատկերացնում,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  Արցախում: Պատերազմից  հետո  ծանր  հոգեբանական  իրավիճակին  գումարվեց  բենզապահեստի  պայթյունը  և  բռնագաղթը: Բռնագաղթի  ճանապարհին, որ  մարդիկ  4-ից  5 ժամվա  ճանապարհը անցել  են  35-ից 50 ժամում, ավելին ճանապահին մի շարք մահվան դեպքեր են արձանագրվել: Մեր  հայրենակիցների մեղադրանքները, ոչ միայն տեղին չեն այլ նաև վիրավորական են  ցեղասպանություն  վերապրած  ու  դժոխային  ճանապարհ  անցած  հայրենակիցների համար:

Սետեփանակերտը  ևս  անմասն  չի  մնացել  ռմբակոցություններից,  որի  հետևանքները  արձանագրվել և  հրապարակվել  են: Ամբողջովին  շրջափակված  լինելով  ադրբեջանական  օկուպացիոն զորքերով հնարավոր չէր պահել նաև Ստեփանակրտը: Այս ամենը  ցեղասպանություն  է:  Մեզ մեղադրողներին խոհուրդ  կտամ  հրապակված  նյութերը  մի  լավ  ուսումնասիրեն, որը առնչվում է  սեպտեմբերի 19-ին  ու  դրանից  հետո  Արցախում  տիրող իրավիճակին  և   Ադրբեջանի  կողմից  իրականացված  ռազմական  հանցագործություններին:

-Դուք Ձեր հարցազրույցներում մասնավորապես նշել եք.«Արցախի հարցը մեզ համար փակ չէ»։ Ինչպես եք տեսնում Արցախի հարցի, այսպես ասած, վերածննունդը։  Ի՞նչ պայմանների դեպքում կվերադառնաք Արցախ։

 -Մենք  մեր բոլոր հարցազրույցներում նշում ենք, որ Արցախի հարցը  փակված  չէ և  այդ  համատեքսում տարբեր նախագծեր ենք իրականացնում Արցախի հարցը մշտապես  օրակարգում պահելու ուղղությամբ: Ադրբեջանա-արցախյան  հակամարտության վերածննդի համար նախ և առաջ անհրաժեշտ է ունենալ ազգային օրակարգով առաջնորդվող  իշխանություն այլ , ոչ  թե  թշնամու օրակարգը  սպասարկող:

 Արցախ վերադարձը  հնարավոր է միայն վերաազատագրումից և ինստիտուտների վերականգնումից  հետո, որի անվտանգությունը  կապահովի  բացառապես  հայկական  բանակ ու  կգտնվի  ամբողջապես իր իրավատերեի իրավասության  ներքո:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում