Նիկոլն ամեն ինչ անելու է՝ նոր «սենսացիոն բացահայտումներ» ու «սկանդալային» տեսարաններ ունենալու համար. Արմեն Հովասափյան

Ներքաղաքական
Հայաստանում պետականության տապալման գործընթացի ժամանակ Նիկոլի ֆիշկան կոռուպցիան էր, ու դրա մասին նրա հյուսած ծուռ հայելիների աշխարհը, որով ստի համապատասխան չափաբաժինը բաց թողնելով, կարողացավ հանրային մոլորության մեծ ալիք գեներացնել։ Գաղտնիք չէ, որ կոռուպցիան այն ոլորտն է, որով կարող ես ցանկացած ամբոխի տաքացնել՝ հասցնելով քեզ ցանկալի կրիտիկական կետին, ինչն էլ փայլուն իրականացրեց Նիկոլոսը։ Բոլորս ենք հիշում, թե ոնց էր իրեն մեջտեղից պոռթում, թե «ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու»։ Հետո տեսանք, թե ինչպես իր նշած կենդանական ծագում ունեցողները շատ սիրուն ոչ միայն համագործակցում, այլեւ հլու հնազանդ կատարում են բոլոր կարգադրությունները՝ պարկելով սրանց տակ։
 
Ամեն օր կոռուպցիայից ու կոռուպցիոն բացահայտումների մասին խոսացող իշխանությունը, ով իրեն համարում է «ժողովրդական բաստիոն» եւ «Արեւմուտքի միակ հույս», ըստ օդում կախված լուրերի, ամբողջովին թաթախված է կոռուպցիոն տարբեր սխեմաների մեջ (էլ ասֆալտ, էլ քովիդ, էլ բռոնիկ, չխոսենք պետական տենդեռների մասին), բայց իրեն սրբի տեղ դրած շարունակում է աչքակապությամբ զբաղվել ու մարդկանց համոզել, թե իրենց գլխին լուսե պսակ կա։
Երեկ կառավարության նիստով էլ դրել ինչ-որ նոր շոուներ է անում, դատաիրավական համակարգին հրապարակավ հանձնարարականներ իջեցնում, թե «արագացրեք, կոռուպցիոն բացահայտումների վերդիկտներ հրապարակեք» (էս փուլում դրանք իրեն օդ ու ջրի պես պետք են, քանի որ դրսում ծախելու բան ա պետք)։ Դա պետք է, որ ասի, «ժող ջան տեսա՞ք՝ ինչքան են լափել ու տարել ձեզանից, այ սենց են արել, որ 30 տարի չենք զարգացել» (ծանոթ սեցնար ա չէ՞)։ Ու մի հետաքրքիր բան ֆիքսեցի․ ասում ա, «դե դուք չեք գնացել մարդկանց մոտ չագուչը ձեռներիդ խոստումներ տվել»՝ ակնարկելով, որ «բազարը մնացել է իմ վզին»։ Այսինքն՝ սա խոսում է, նրա մասին, որ սա մնացել է «պրյոմի» տակ ու ամեն ինչ անելու է՝ նոր «սենսացիոն բացահայտումներ» ու «սկանդալային» տեսարաններ ունենալու համար։
 
Եթե ուշադրությամբ նայենք գոյություն ունեցող վիճակագրությանը եւ բացահայտված դեպքերին, ապա ակնհայտ է դառնում, որ կոնկրետ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին շատ ավելի մեծ թվով կոռուպցիոն բացահայտումներ են եղել եւ շատ ավելի պաշտոնյաներ են պատասխանատվության ենթարկվել, քան նիկոլական էպոխայում, սա դիֆերամբ չի, այլ գոյություն ունեցող փաստ (այդ ամենի մասին բաց աղբյուրներում դրված է, կարող եք հանգիստ կարդալ)։
Թերեւս տարբերությունն այն էր, որ այն ժամանակ աղմուկ չէր արվում, տարբեր տիպի սպիլբերգյան էժան շոուներ չէր իրականացվում եւ առանց այդ ամենի մարդիկ ենթարկվում էին պատասխանատվության իրենց արած ապօրինության համար․կամ առնվազն ազատվում էին զբաղեցրած պաշտոնից։ Իսկ այսօր քանիցս ականատես ենք եղել, թե ինչպես են տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ մեղադրվող անձիք նախ հրապարակային շոույով ձերբակալվում, իսկ արդեն օրեր անց, նույն անձը համապատասխան դրեստ-կոդով մտնում է աշխատավայրը եւ վայելում իր մի բաժակ ամերիկանոն՝ սիգարետով։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում