Պարոն Զատուլինը պետք է նշի, թե ովքեր են բանակցել իրենց հետ. Գառնիկ Դանիելյան

Տեսանյութեր

«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն ասել է, որ երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը դիմեց Ռուսաստանի Դաշնությանը եւ խնդրեց ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցել իրենց: Սակայն ռուսական կողմը հրաժարվեց` պատճառաբանելով, որ եթե հայկական ընդդիմությունը գա իշխանության, ապա կարող է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որը վերջ էր դրել Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին: Մոսկվայում ենթադրում էին, որ փաստաթղթից հրաժարվելը կարող էր նոր պատերազմ հրահրել, եւ չէին ցանկանում խառնվել դրա մեջ։ Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ: Նա մասնավորապես ընդգծեց, որ տեղյակ չէ, թե 2021 թվականին ովքեր եւ ում հետ են բանակցել Ռուսաստանում, եւ թե ինչ նկատի ունի Կ. Զատուլինը:

— Ընդդիմությունը, որն այսքան տարի պայքարում է այս իշխանության դեմ, արտաքին որեւէ մի հովանավոր չի ունեցել: Ավելին ասեմ` մեր պայքարի արդյունքի չհասնելու պատճառներից, երեւի, մեկն էլ այն էր, որ ընդդիմության շարժումն ազգային է, այն հայ ժողովրդի շարժումն է: Սա ո՛չ Ռուսաստանի շարժումն է, ո՛չ Արեւմուտքի: Ես ընդհանրապես դեմ եմ որեւէ շարժման, որն ունի արտաքին, այսպես կոչված, ակնհայտ հովանավորներ: Իհարկե, մենք կողմ ենք Ռուսաստանի հետ լավ դաշնակցական հարաբերություններին, բայց այն շարժումները ու այն նպատակը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հասնի վերջնարդյունքում, չպետք է բխի ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արեւմուտքի շահերից, այլ պետք է բխի հայ ժողովրդի շահերից: Ցավով եմ արձանագրում, որ մեր պայքարը չի հաջողվել, որովհետեւ մաքուր ազգային շարժում է եղել: Պարզ ասեմ` բոլոր երկրներին ձեռնտու են Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի նմանները, որովհետեւ իրենք ինչ ուզեն, կարող են անել` մեկն ի վնաս մեր, մյուսը հօգուտ իրենց շահերի: Խնդիրն այն է, որ ամեն անգամ իրենք, այս կամ այն արտաքին խաղացողների մոտ ծնկի իջնելով, գաղտնի բանավոր փոխըմբռնումներով պայմանավորվածություններ են ձեռք բերել` ի վնաս Հայաստանի Հանրապետության: Ինչ վերաբերում է պարոն Զատուլինին, նա հայ ժողովրդի համար եղել է մեծ բարեկամ, Արցախի անկախության ինքնիշխանության մեծ ջատագով ու աջակից: Բազմիցս տեսել եմ իր վերաբերմունքն Արցախի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Ուստի` ամենայն հարգանքով պետք է ասեմ, որ նա` որպես Պետդումայի պատգամավոր, նաեւ պետք է նշի, թե ովքեր են բանակցել իրենց հետ, որն է խնդիրը, որ ՌԴ-ն մինչեւ հիմա ասում է, թե Հայաստանն իր դաշնակցային պարտականությունները չի կատարում այս կամ այն հարցով: Հիշեք, թե ինչպես վնաս հասցվեց ՀԱՊԿ-ի հեղինակությանը` գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելով: Բայց ամեն անգամ հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելով` պարզ չխոսվեց այս մասին:

— Ըստ Կ. Զատուլինի` ռուսական կողմը մտավախություն ուներ, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, ապա կարող է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: Մոսկվայում ենթադրում էին, որ փաստաթղթից հրաժարվելը կարող էր նոր պատերազմ հրահրել: Իրականո՞ւմ կար մտադրություն հրաժարվել նոյեմբերի 9-ի փաստաթղթից:

— Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո` բոլոր այն մարդիկ, ովքեր մտածում էին, թե ինչ տվել, տվել է Նիկոլը Փաշինյանը, էլ ի՞նչ պետք է տա, արդեն պետք է ապրենք խաղաղ ու հանգիստ, լավ պայմաններում, հիմա տեսնում են, որ ամեն օր զիջումներ ենք ունենում, եւ սա չափազանցություն չէ: Ամեն օր ինչ-որ մի բան զիջում ենք մեր պետության եւ շահերի հաշվին: Պարզ է, որ հնարավոր է` լինեն պետություններ, որոնց համար ձեռնտու լինի Հայաստանի շահերի հաշվին որեւիցե մի բան ստանան, բայց նորից եմ կրկնում` ո՛չ Ռուսաստանի շահը, ո՛չ Արեւմուտքի, ո՛չ Իրանի Իսլամանական Հանրապետության, մեզ չպետք է հետաքրքրի: Մեզ պետք է հետաքրքրի այն, որ օր առաջ այս իշխանություններին հեռացնենք, կապ չունի` ով ինչ կասի, կարեւորը` կարողանանք մեր շահն առաջ տանել: Իսկ մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ այն ընդդիմությունը, որը հիմա պայքարում է, մաքուր ազգային է, եւ այն բոլոր խոսակցությունները 5-րդ շարասյան մասին, վերաբերում է միայն մեկ քաղաքական միավորի` «Քաղաաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որն առաջնորդվում է բոլորի շահերով` բացի հայ ժողովրդի շահերից: Իրենցից լավ 5-րդ շարասյուն գոյություն չունի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=270238&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ