Թուրքիայում իսրայելական ապրանքանիշերը բոյկոտելու արշավ է սկսվել. Yeni Akit
ՄիջազգայինԹուրքիայում սկսվել է պատմության մեջ իսրայելական ապրանքանիշերի դեմ ամենամեծ բոյկոտի արշավը, գրում է Yeni Akit թերթը։
«Թուրքիայում սկսվել է պատմության մեջ ամենամեծ բոյկոտի արշավը։ Աջակցությունն այս որոշմանը, որն ընդունվել է Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումներից հետո, աճում է: Ցուցակում ներառված են իսրայելական ապրանքանիշեր, որոնք աջակցում են Իսրայելին»,- գրում է հրատարակությունը։
Պարբերականը նշում է, որ թուրքական շուկաներում վաճառվում են հարյուրավոր ապրանքանիշեր, այդ թվում՝ իսրայելական ընկերությունների։
«Քաղաքացիներն իրենց համար հայտնաբերում են տեղական արտադրության արտադրանք, ինչն արտադրողներին խրախուսել է հանդես գալ նոր զարգացումներով»,- պարզաբանում է հրատարակությունը։

