Ռոբերտ Քարդաշյանի զարմուհին պատմել է, թե ինչ «ծանր հետեւանքներ» են եղել ընտանիքում Քարդաշյանի ու Ջենների ամուսնալուծությունից հետո
ՀասարակությունՌոբերտ Քարդաշյանի զարմուհին՝ Սիսին, Քլոեին պատմել է, թե ինչ ծանր հետեւանքներ են եղել իրենց ընտանիքում Քարդաշյանի եւ Քրիս Ջենների ամուսնալուծությունից հետո։
«Քարդաշյանները» ռեալիթի շոուի վերջին էպիզոդում Քլոե Քարդաշյանը նոր բացահայտումներ է արել իր ընտանիքի պատմության մասին: Նա հարցազրույց է ունեցել Սիսիի հետ, որով հետագայում ծրագրում էր կիսվել իր եղբայրների եւ քույրերի հետ:

«Նա Քարդաշյանների ընտանիքի պատմությունն է։ Նա մեր ամբողջ հայկական թիմի դարպասապահն է... Ես, պարզապես, ուզում եմ ավելին իմանալ հորս մասին, նրա երիտասարդության մասին, ընտանիքիս, մորս մասին․․․ Նա ամեն ինչ գիտի, քանի որ անընդհատ նրանց կողքին էր»,-բացատրել է Քլոեն: Բայց Քլոեն, հավանաբար, շատ ավելին է իմացել, քան սպասում էր, հատկապես՝ ծնողների ամուսնալուծության մասին: Նա Սիսիին հարցրել է, թե ինչ է վերջինը սովորել իր հորից․ «Ընտանիքն առաջին տեղում է»,-պատասխանել է Քարդաշյանի զարմուհին:
Նրա խոսքով՝ Ռոբերտի մայրը՝ Հելենը, զայրացել է՝ իմանալով ամուսնալուծության մասին։ «Քո տատիկը գոռում էր. «Ի՞նչ է նա անում: Մենք պետք է շտկենք դա»»,-հիշում է Սիսին: Նա նշել է, որ Ռոբերտը չէր խոսում իր հետ այն բանից հետո, երբ ինքը հրաժարվել էր դադարեցնել շփումը Քրիսի հետ։ «Ես ասացի, որ չեմ կարող դա անել, քանի որ այդ դեպքում ես չեմ կարողանա խոսել Քորթնիի, Քիմբերլիի, Քլոեի եւ Ռոբի հետ... Եվ նա բարկացած էր ինձ վրա մինչեւ իր մահը․ դա իմ ամենամեծ ափսոսանքն է»:

Նա նաեւ մի փոքր ավելին է բացահայտել ամուսնալուծության ժամանակ ընտանեկան վեճի, ինչպես նաեւ՝ Հելենի եւ Քրիսի միջեւ ենթադրյալ կոնֆլիկտի մասին: «Մի օր քո Հելեն տատիկը եկավ տուն եւ ասաց Քրիսին. «Ես ամբողջ կյանքում շատ եմ աշխատել, դու քանդեցիր մեր ընտանիքը, Քարդաշյանների ամրոցը փլուզվեց»:
Սիսին զգում էր, որ Հելենը «հոգու խորքում» ցանկանում էր, որ Քրիսը վերադառնար իր կյանք, եւ պնդում, որ տատիկն այնքան էր հուզվել, երբ Ջենները բաժանումից անմիջապես հետո կրկին ամուսնացել էր: «Դուք հայտնվել էիք People ամսագրում, եւ նա ամենուրեք իր հետ տանում էր այդ ամսագիրը, կարծես իր երեխան լիներ: Նա այնքան հպարտ էր ձեզանով: Քրիսը կարողացավ հաղթահարել ճգնաժամը։ Նա չկոտրվեց։ Ամրոցը փլուզվեց, բայց քո մայրը կանգուն մնաց»։
Սիսին նաեւ պատմել է, որ Քրիսը «գաղտագողի» մտել է տուն՝ տեսնելու Ռոբերտին, երբ վերջինը մահվան շեմին էր: «Նրանք հրաժեշտ տվեցին միմյանց: Կարծում եմ, նրանք սեր խոստովանեցին, եւ Քրիսն ասաց, «Դու իմ կյանքի սերն ես», հայրդ նույն կերպ պատասխանեց եւ մահացավ: Նրանց հարաբերությունները զարմանալի էին, եւ դրանում կասկած չկա։ Դա կախարդական մի բան էր, մինչեւ ավարտը»:
Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին, ընդամենը 59 տարեկան հասակում՝ կերակրափողի քաղցկեղի դեմ պայքարից հետո:

