Դոնալդ Թրամփի դստերը համեմատել են Պամելա Անդերսոնի հետ
ՀասարակությունԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկային, համեմատել են Պամելա Անդերսոնի հետ, ավելի ճիշտ՝ «Մալիբուի փրկարարները» սերիալի նրա կերպարի հետ, գրում է Page Six-ը։

Իվանկա Թրամփը Մայամիի իր տան մոտակայքում հայտնվել է կարմիր միաձույլ լողազգեստով։ Այն հիշեցնում էր «Մալիբուի փրկարարներ»-ի խորհրդանշական կարմիր լողազգեստները, չնայած նախկին նախագահի դուստրը, կարծես, կրում էր Veronica ապրանքանիշի լողազգեստ, որը տարբերվում էր կրծքի հատվածի կտրվածքով:

Իվանկան իր տեսքն ամբողջացրել էր Ջոաննա Օրտիսի կանաչ եւ սեւ մաքսի կիսաշրջազգեստով։


