Հայհոյել ու հարվածել է պարեկներին. միջադեպից հետո բերման է ենթարկվել Վայքի նախկին քաղաքապետի որդին
ՀասարակությունՆոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:10-ի սամաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց Ձորի վաշտի պարեկն ահազանգել է, որ Վայքից դեպի Ջերմուկ միջպետական ավտոճանապարհին՝ բեռնատար ավտոմեքենաների կայանատեղիի հատվածում կանգնեցրել է Reno մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի գոտկատեղի աջ հատվածում կասկածելի իր է եղել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենան կանգնեցվել է տեխնիկական զննություն անցած չլինելու պատճառով: Վարորդը, դուրս գալով ավտոմեքենայից, ձախ առջևի դռան գրպանիկից կասկածելի իր է վերցրել և մտցրել իր բաճկոնի գրպանը, ապա վարորդը վազել է ճանապարհի հակառակ կողմը և գրպանից հանել փաթեթը, ապա ոստիկանների հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ, ու փաթեթեը նետել գետը:
Պարեկները, տեսնելով, որ նա չի ենթարկվում իրենց կանգառ հրահանգին, հետապնդել և փորձել են բռնել, սակայն նա դիմադրել է, ձեռքերով և ոտքերով հարվածել է պարեկներից մի քանիսի մարմնի տարբեր մասերին, ապա իր ավտոմեքենայով դիմել փախուստի:
Կայքի տեղեկություններով՝ պարեկները կարճ ժամանակում պարզել են, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Վայք քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Սիմոն Ավետյանի անվամբ: Որոնողական աշխատանքների արդյունքում Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 53 շենքի բակում նրանք հայտնաբերել են նշված ավտոմեքենան եւ վարորդին:
Կայքի տեղեկություններով՝ ձերբակալվածներից Ս.Ավետյանը Վայքի նախկին քաղաքապետ Թարո Ավետյանի տղան է: Ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

