«Աշունն ու բնությունը կտավներում»

Մշակութային

«Փյունիկ» ցուցասրահում կայացավ նկարիչ՝ Վահե Բաղումյանի (Վաբաղ) «Աշնանային խոհեր» խորագիրը կրող նկարների անհատական ցուցահանդեսը։
Վահե Բաղումյանը ծնվել է Աբովյան քաղաքում, մասնագիտական կրթությունը ստացել է Աբովյանի գեղարվեստի դպրոցում, ապա՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում, հետո՝ Երևանի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնում, այժմ դասավանդում է Նոր Գեղիի և Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցներում։ 
Նկարչության մեջ ունի երկու ուղղություն՝ գրաֆիկ-նկարչություն և գեղանկարչություն։ Ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանի նկարիչների միությունում, երկրից դուրս՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Ռուսաստանում։ Նկարիչն ունի 2000-ից ավելի կտավ, ցուցասրահում ներկայացված են 50 աշխատանքներ՝ բնության թեմատիկայով, կտավներում գերիշխում է հիմնականում դեղին, կանաչ և կարմիր գույները, որը ամբողջացնում է հայրենի բնաշխարհը՝ ներկայացված իր ողջ գունապնակով։ 
Նկարներից ամենաշատն առանձնացնում է «Հայաստան» վերնագրով նկարը.
— Նկարը նկարեցի վերջերս Արցախում տեղի ունեցող իրադարձություններից հետո, այն ավարտեցի մի քանի ժամում, նկարում երեք նուռ է պատկերված, դրանցից ամեն մեկը իր նշանակությունն ունի, երկու ամբողջական նռները իրար կողքի՝ Հայաստան աշխարհն ու Սփյուռքն են, մեջտեղում՝ կիսված նուռը Արցախ աշխարհն է, որը ցավոք սրտի հայաթափվեց, վերևի ձախ անկյունի կանաչ ճյուղը խորհրդանշում է կյանքի շարունակական վերածնունդը, կապույտը՝ խաղաղությունը, ես հավատում եմ դրական տեղաշարժին, ռևանշ լինելու է,— նշեց նկարիչը։ 
Նա նշեց, որ իր ստեղծագործելու ոգեշնչման շարժառիթը բնությունն է, առաջին քննադատը՝ մայրը, սերը բնության, արվեստի, երաժշտության հանդեպ։ 
Վահե Բաղումյանը մասնակցել է 2016 թվականի Քառօրյա պատերազմին, նույն ժամանակահատվածում չի դադարել ստեղծագործելը, նկարներից մեկը, որը պատկերում է Տատիկին՝ ադեին, որի շուրջը գրաված Շուշիի մատույցներում զենքերով պարող հայ զինվորներ են այժմ գտնվում է Շուշիի արվեստի թանգարանում, մեկը՝ Պաշտպանության նախարարության շենքում, պատկերում է հայերի գաղթի ճանապարհը՝ տատիկի պատկերման միջոցով, ով փրկում է ցեղասպանությունից մազապուրծ եղած փոքրիկին։ 
Ապագա բոլոր նկարիչներին Վահե Բաղումյանը խորհուրդ է տալիս սիրել Հայոց աշխարհը՝ Հայաստանը, բնությունը, չմոռանալով միշտ ունենալ մարդկային բարձր արժեքներ՝ ձևավորելով անհատի բարձր արժեհամակարգ։ 
Վահե Բաղումյանի նկարիչ դառնալու մեծ ավանդը ունեցել է իր վարպետը՝ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս)։ 
— Երախտապարտ եմ վարպետիս որպես նկարիչ կայանլուս գործում, նա սովորեցրել է ինձ սիրել հայոց աշխարհը, ունենալ մարդկային բարձր արժեքներ, հավատալ Աստծուն, հոգևոր հավատքը ամենակարևոր գործոնն է յուրաքանչյուր գործում, եթե հավատում ես ուրեմն կարող ես ամենաանհավանականն հնարավոր դարձնել։ 
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 25-ը։

Անժելա Սեդրակյան

1

2

3

4

5

6

7


screenshot program windows

https://iravunk.com/sim/?p=270115&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը