ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

ԳՈՒՅՆԸ ԿԱՄԱՑ–ԿԱՄԱՑ ՓՈԽՈՒՄ Ա

Ըստ ներկ բռնող­նե­րի` Կար­գին Հայ­կոն, քա­նի որ մին­չեւ քա­ղա­քա­պե­տի պաշ­տո­նից հրա­ժա­րա­կան տա­լը սպի­տակ էր, ա­պա հի­մա զո­լա­վոր է, իսկ ա­պա­գան ցույց կտա, նա կսպի­տա­կի՞, թե լրիվ այլ գույն կու­նե­նա:

* * *

ՀԵՔԻԱԹՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ

(ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ` ՀՀ–ՈՒՄ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ «ՉՈՐ ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻ» ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Եվ­րա­միութ­յու­նից հայտ­նում են, որ ե­թե 100 տա­րի ա­ռաջ ա­սում էին, որ անգ­լիա­կան նա­վե­րը հա­յոց լեռ­ները չեն բարձ­րա­նա, ա­պա հի­մա Եվ­րո­պան ու ԱՄՆ–ն ի­րենց նա­վե­րը չո­րով բարձ­րաց­նում են:

* * *

«ЗАПАД НАМ ПОМОЖЕТ»

(ՀԱՊԿ–ԻՆ ՆԻԿԻՈԼԸ ԽՆԴՐԵԼ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԹՂԹԻՑ ՀԱՆԵԼ. ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՆԱՏՕ­–ից հայտ­նում են, որ Նի­կո­լը հրա­ժար­վել է ՀԱՊԿ օգ­նութ­յու­նից ա­սե­լով, որ մեր հա­րե­ւան­ներ Թուր­քիան ու Ադր­բե­ջա­նը մեզ երբ պետք է լի­նում, ռազ­մա­կան օգ­նութ­յուն են ցույց տա­լիս, այդ թվում նաեւ մեր ինք­նիշ­խան տա­րած­քում:

* * *

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՆԻԿՈԼԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔ

(ՀՀ–ՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ 30 ՀԱԶԱՐԻՑ ՔԻՉ ԵՆ ԵՎ ՆՐԱՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐ ԵՆ. ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Աշ­խա­տան­քա­յին հնդիկ միգ­րանտ­նե­րը Նի­կո­լի իշ­խա­նութ­յան վրա են հա­վաք­վում:

* * *

ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑՆԵՐ ՉԵՆ ԽՆԱՅՈՒՄ

(ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԵՂԱԾ IT ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԻԿՈԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ` «ՀԵՏՔ»–Ի ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­Սո­րո­սի հիմ­նադ­րա­մից հայտ­նում են, որ ի­րենց ու­շիմ ա­շա­կերտներ են նի­կո­լա­կան­նե­րը, ոչ միայն Ար­ցախն են լու­ծա­րել, այլ նաեւ լու­ծար­վող ըն­կե­րութ­յուն­նե­րին բյու­ջեից գրանտ­ներ են տվել, որ տե­ղը տե­ղին լու­ծար­վեն–պրծ­նեն:

* * *

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

(ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ «ԿՈՎԵՐԻ ՊԱՐՏԵԶ» ՏԱՐԱԾՔԻ ՇՈՒՐՋ ԾԱԳԱԾ ՎԵՃԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

­«Կո­վե­րի պար­տեզ» վար­ձա­կա­լած ըն­կե­րութ­յու­նը հայտ­նում է, որ տա­րած­քի աս­ֆալ­տը քան­դում են խոտ ցա­նե­լու հա­մար, որ­պես­զի այն ի­րենց 99 տա­րով վար­ձա­կա­լութ­յան տված վայ «հա­յե­րին» բտեն։

* * *

ԸՆԿԵԼ Ա ԿՈՅՈՒՂԻՆ

(ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԱՆԴԱՏԸ ՎԵՐՑՐԵԼ Է ԵՎ ԱԿՏԻՎ ԳՈՐԾԵԼՈՒ Է` ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ջր­մուղ–­կո­յու­ղուց հայտ­նում են, որ այս ան­գամ Զա­րու­հի Փոս­տանջ­յա­նը քա­ղա­քա­պե­տի վրա կո­յու­ղա­ջուր է լցնե­լու բա­ռիս ոչ միայն բուն, այլ նաեւ փո­խա­բե­րա­կան ի­մաս­տով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում