Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին որոշումը դեռ սեղանին է․ Զախարովա
ՀասարակությունՀայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայման մասին որոշումը դեռ սեղանին է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ դա ծանրակշիռ գործոն կլիներ Հայաստանի անվտանգության ապահովման առումով` ի տարբերություն ԵՄ առաքելության, որը շարունակում է ցույց տալ իր լիակատար անարդյունավետությունը և իրականացնում է հայտարարվածից հեռու խնդիրներ։
Նա համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ-ը հատկապես ներկա պայմաններում կարևոր դերակատարում ունի տարածաշրջանային կայունության հաստատման հարցում։
Մանրամասները՝ տեսանյութում։

