Արարատին. Ալլա Հակոբյան

Տեսանյութեր

Կատարում՝ Ալլա Հակոբյան

Խոսքերի հեղինակ՝ Ալլա Հակոբյան

Երաժշտության հեղինակ՝ Ալլա Հակոբյան

ԱՐԱՐԱՏԻՆ

Իմ պատուհանից

Ամեն առավոտ՝

Ողողված փայլով

Սուրբ լուսաբացի,

Մասիսն է շողում,

Իր տեսքով գերում,

Մի անհույս ճիչով

Սիրտս է լցնում...

 

Ես սիրում եմ այն պայծառ օրերը,

Երբ ասպարեզում ոչ մի ամպ չկա...

Եվ տանում են ինձ չեղած հուշերը՝

Քո տեսքով գերված,

Քո տեսքով զմայլված

Տեսիլքները...

 

Ամեն օր տարբեր,

Բայց ամեն օր վեհ՝

Փարված երկնքին

Քո սուրբ գագաթով...

Դու ինչպես փարոս

Խավարը ճեղքող՝

Ողջ հայությանը

Ուղի ցույց տվող...

 

Ես սիրում եմ այն պայծառ օրերը,

Երբ ասպարեզում ոչ մի ամպ չկա...

Եվ տանում են ինձ չեղած հուշերը՝

Քո տեսքով գերված,

Քո տեսքով զմայլված տեսիլքները...

 

Աշխարհով ցրված

Հայության համար

Դու անմար փարոս,

Բայց անհաս փարոս՝

Մեր ձեռքից խլված,

Բայց չհանձնված,

Չհնազանդված,

Մասի՜ս...

 

Ա՜խ, էրնեկ այն օրերը,

Երբ ոտքս կդիպչի նորից քո սուրբ հողին

Ա՜խ, ինչպես կհամբուրեմ ես քո քարերը,

Երբ կրծքով ես կփարվեմ

Քո սուրբ լանջին:

 

Դու էլ մեզ նման

Հույսով ես ապրում,

Որ կմիանանք

Եւ դեռ կձուլվենք

 

Նորից ծովից ծով

Հայաստան կստեղծենք...

Կհարատեւենք...

Դարերով կապրենք...

 

Ա՜խ, էրնեկ այն օրերը,

Երբ ոտքս կդիպչի նորից քո սուրբ հողին

Ա՜խ, ինչպես կհամբուրեմ ես քո քարերը,

Երբ կրծքով ես կփարվեմ

Քո սուրբ հողին, քո սուրբ քարին, քո սուրբ գագաթին...

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում