Հասան նրան, որ փորձում են Նիկոլին արդարացնել՝ նրան «սխալ հանելով»

Վերլուծություն

Այն, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հնա­րա­վո­րինս ա­րագ ա­վար­տը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=270063&l=am) նաեւ Հա­յաս­տա­նի հա­մար է ար­տա­կարգ կա­րե­ւո­րութ­յուն ներ­կա­յաց­նում, հին ճշմար­տութ­յուն է: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով այն, որ ա­ճող խա­ղադ­րույք­նե­րը, ո­րոնք նի­կոլ­յան ռե­ժիմն ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մեկ­նար­կից ի վեր ա­նում է ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յամբ, ո­րոնք հասց­րին նաեւ Ար­ցա­խի հա­յա­թափ­մա­նը, կա­րող են կանգ առ­նել միայն ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­վար­տով:

Ա­մեն դեպ­քում, այս պա­հին նույն կուր­սը շա­րու­նակ­վում է, եւ իշ­խա­նութ­յու­ննե­րը գնա­լով խաղն ա­վե­լի բաց են դարձ­նում: Օ­րի­նակ բե­րենք ՔՊ-ա­կան պատ­գա­մա­վոր Ար­մեն Խա­չատր­յա­նի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը, թե` Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը կնքվե­լու է Ա­րեւ­մուտ­քում: Ու նա շա­րու­նա­կում է. «Հա­յաս­տանն այ­լեւս չի կրկնե­լու նո­յեմ­բե­րի 9-ի սխա­լը։ Մեր նպա­տակն այն է, որ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը կնքե­լուց հե­տո կոնկ­րետ ե­րաշ­խա­վոր­ներ լի­նեն, որ­պես­զի ցան­կա­ցած խախտ­ման դեպ­քում ի­մա­նանք, թե ինչ մի­ջազ­գա­յին մե­խա­նիզմ­ներ կա­րող ենք գոր­ծի դնել։ Ռու­սաս­տա­նի բո­լոր ե­րաշ­խիք­նե­րը նո­յեմ­բե­րի 9-ից հե­տո հօդս ցնդե­ցին։ Հա­յաս­տա­նը երկ­րորդ ան­գամ այդ սխա­լը չի գոր­ծե­լու»:

Այ­սինքն, կա­րե­ւոր չէ, թե ինչ են ստո­րագ­րե­լու, կա­րեւոր է, թե որ­տե՞ղ: Դա էլ մի կողմ: Բայց չէ՞ որ նման հայ­տա­րա­րութ­յամբ Խա­չատր­յա­նը հաս­տա­տում է, որ իր սի­րա­սուն շե­ֆը սխալ է գոր­ծել` իր քե­ֆը տվա­ծով ստո­րագ­րե­լով նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նա­գի­րը: Ու դրա­նից հե­տո ին­չո՞ւ են նե­ղա­նում, երբ նրանց կա­պի­տուլ­յանտ են ան­վա­նում: Հե­տո, նման կա­րե­ւո­րա­գույն, երկ­րի հա­մար ճա­կա­տագ­րա­կան հար­ցում սխալ թույլ տվածն ի՞նչ է ա­նում պե­տութ­յան ղե­կա­վա­րի պաշ­տո­նին: Վեր­ջա­պես, ին­չո՞վ է Խա­չատր­յա­նը ե­րաշ­խա­վո­րում, որ մեկ ան­գամ սխալ­վողը տաս ան­գամ եւս չի սխալ­վի:

Չ­նա­յած, հա­սել ենք մի ի­րա­վի­ճա­կի, երբ տար­բեր խա­չատր­յան­նե­րի, ա­սենք նաեւ նրանց շե­ֆութ­յան հայ­տա­րա­րութ­յու­ններն ընդ­հա­նուր ի­րա­վի­ճա­կի վրա չեն ազ­դում: Ա­սենք, Խա­չատր­յա­նը եւս ա­կա­մա դա խոս­տո­վա­նում է` Ա­րեւ­մուտ­քում պայ­մա­նա­գիր կնքե­լու հետ կապ­ված, նշե­լով, թե նման պայ­մա­նագ­րե­րը կլի­նեն ա­րեւմտ­յան երկր­նե­րի ե­րաշ­խա­վո­րութ­յամբ, եւ. «Ադր­բե­ջա­նը սա շատ լավ հաս­կա­նա­լով` ա­մեն ինչ ա­նում է, որ այդ ե­րաշ­խա­վո­րութ­յուն­նե­րը չլի­նեն»։ Կարճ ա­սած, չի գնում Ա­րեւ­մուտք` պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու:

Չ­նա­յած, ա­ռանց Խա­չատր­յա­նի էլ էր դա պարզ, Ա­լիեւն Ա­րեւ­մուտ­քում պայ­մա­նա­գիր կնքե­լու մա­սին խո­սում է ար­դեն բաց տեքս­տով. «Ոչ մի մի­ջազ­գա­յին ճնշում չի կա­րող ազ­դել Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րութ­յան եւ ժո­ղովր­դի կամ­քի վրա»։ Ու պատ­կե­րաց­րեք ուր ենք հա­սել. ար­դեն Հեյ­դա­րո­վիչն է հոր­դո­րում. «Հա­յաս­տա­նը պետք է ծրագ­րի իր ա­պա­գան՝ ել­նե­լով սե­փա­կան ազ­գա­յին շա­հե­րից, այլ ոչ թե մեր տա­րա­ծաշր­ջա­նից հե­ռու գտնվող երկր­նե­րի, հատ­կա­պես ար­յու­նա­լի գա­ղու­թա­յին անց­յալ ու­նե­ցող երկր­նե­րի հա­վակ­նութ­յուն­նե­րից»:

Տ­րա­գի­կո­մե­դիկ տեսք ու­նի, բայց նույն հոր­դո­րը նաեւ Էր­դո­ղա­նի մոտ է. «Ա­րեւմտ­յան ո­րոշ տե­րութ­յուն­ներ դեռ չեն գի­տակ­ցում, որ ղա­րա­բաղ­յան պա­տե­րազ­մով մեր տա­րա­ծաշր­ջա­նում նոր դա­րաշր­ջան է սկսվել։ Հայ ժո­ղո­վուր­դը եւ նրա ղե­կա­վար­նե­րը պետք է ա­պա­հո­վութ­յուն փնտրեն ոչ թե հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րեր հե­ռու, այլ խա­ղա­ղութ­յան եւ հար­եւան­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մեջ։ Ն­րանք, ով­քեր վար­ձավ­ճար են ստա­ցել Հա­յաս­տա­նին հրահ­րե­լով, ի­րա­կա­նում ա­մե­նա­մեծ վնասն են պատ­ճա­ռել հա­յե­րին»։

­Հաս­կա­նա­լի է, ե­թե գլո­բալ ի­րա­վի­ճակ փոխ­վի, Ա­րեւ­մուտ­քը նո­րից Էր­դո­ղան-Ա­լիեւ տան­դե­մի հա­մար կվե­րած­վի սրբութ­յան սրբո­ցի: Սա­կայն այս պա­հին փաս­տը սա է. Ա­լիե­ւը ոչ մի կերպ «Ա­րեւ­մուտ­քում պայ­մա­նա­գիր կնքե­լու» չի գնում, իսկ Էր­դո­ղա­նը նրա թի­կուն­քին է: Ա­վե­լին, «տա­րա­ծաշր­ջա­նա­յին հար­ցերը տա­րա­ծաշր­ջա­նում լու­ծե­լու» թե­զին թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մից էլ ա­ռաջ ա­ջակ­ցում են Ի­րանն ու Ռու­սաս­տա­նը: Այս­քա­նից հե­տո տես­նես ինչ­պե՞ս է Ար­մեն Խա­չատր­յա­նը, ան­գամ նրա շեֆ Նի­կոլ Փա­շին­յա­նը Ա­լիե­ւին «Ա­րեւ­մուտ­քում պայ­մա­նա­գիր կնքե­լու» տա­նե­լու, երբ ան­գամ ա­մե­րի­կա­ցի­նե­րը դա չեն կա­րո­ղա­նում: Ու ի՞նչ է Նի­կոլն ա­նե­լու, ե­թե Ա­լիեւն այդ­պես էլ Բր­յու­սել չգնա: Ընդ ո­րում, նստել, գլո­բալ ի­րա­վի­ճա­կի փո­խվե­լուն սպա­սելն այս դեպ­քում ելք չէ: Ի­րա­վի­ճա­կը ներ­կա փու­լում զար­գա­նում է ոչ Ա­րեւ­մուտ­քի օգ­տին, եւ այդ մի­տու­մը շատ ա­վե­լի կտրուկ եւ ա­րագ կդառ­նա ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հան­գու­ցա­լուծ­ման դեպ­քում:

Այս փա­կու­ղուց ելք կա­րող էր դառ­նալ, ե­թե Ա­լիեւն ի­րոք հար­ձակ­վեր եւ Ս­յու­նի­քը գրա­վեր, ին­չի մա­սին, ի դեպ, Նի­կոլն օ­րերս խո­սում էր Ե­րե­ւա­նում տե­ղի ու­նե­ցած ԵԱՀԿ Խորհր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վի նիս­տում` վկա­յա­կո­չե­լով, իր ա­սա­ծով` «ա­րեւմտ­յան Ադ­բե­ջա­նի հա­յե­ցա­կար­գը»: Սա­կայն Կ­րեմ­լը ՌԴ նա­խա­գա­հի խոս­նակ Պես­կո­վի մա­կար­դա­կով ար­ձա­գան­քեց, թե` «Մենք լսել ենք երկ­րի ղե­կա­վա­րութ­յան՝ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րութ­յան միան­գա­մայն այլ հայ­տա­րա­րութ­յուն­ներ, ո­րոն­ցում աս­վում է մի փու­լի ա­վար­տի անհ­րա­ժեշ­տութ­յան եւ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի կնքման պատ­րաս­տա­կա­մութ­յան մա­սին»։ Ու սա ոչ թե Նի­կո­լին սխալ կամ ճիշտ ներ­կա­յաց­նե­լու, այլ այն տեսքն ու­նի, որ պա­տե­րազմ սկսել-չսկսե­լը Ա­լիե­ւի կամ Նի­կո­լի ո­րո­շե­լի­քը չէ, ինչ­քան էլ որ պար­բե­րա­բար նման ակ­նարկ­նե­րով նաեւ ա­մե­րի­կա­ցի­նե­րը կամ ֆրան­սիա­ցի­ներն են հան­դես գա­լիս:

Այս­պի­սով, Նի­կո­լին կմնա միայն սպա­սել, ե­թե ռու­սա­կան բա­նակ­ցա­յին հար­թա­կը շա­րու­նա­կում է հա­մա­ռո­րեն մեր­ժել: Այդ ըն­թաց­քում կա­րող է նաեւ ՀԱՊԿ-ից դուրս գալ, եվ­րո­պա­ցի դի­տորդ­նե­րի հետ մի քա­նի պայ­մա­նա­գիր եւս ստո­րագ­րել: Սա­կայն հա­զիվ թե դա ի­րա­վի­ճա­կի վրա ո­րե­ւէ բա­նով ազ­դի: Ա­մեն դեպ­քում, երբ բա­նը հա­սել է նրան, որ ներ­կա քա­ղա­քա­կա­նութ­յու­նը փոր­ձում են ար­դա­րաց­նել` Նի­կո­լին «սխալ հա­նե­լով», դա ար­դեն իսկ խո­սում է փա­կու­ղա­յին ի­րա­վիճա­կի մա­սին: Իսկ ժա­մա­նակն այս պա­հին Նի­կո­լի օգ­տին չի աշ­խա­տում, եւ դա է, որ նա փո­խել չի կա­րող:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում