60 տարի առաջ այս օրը Դալլասում սպանվեց «Ամերիկայի ամենասիրելի նախագահը»
Հասարակություն60 տարի առաջ այս օրը Դալլասում սպանվեց «Ամերիկայի ամենասիրելի նախագահը»:
1963 թվականի նոյեմբերի 22-ին Տեխասում գնդակահարվեց Ջոն Քենեդին, ով ընդամենը 46 տարեկան էր։ Սպանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա կնոջ հետ բաց լիմուզինով ընթանում էր փողոցով։ Քննիչների տվյալներով՝ դիպուկահարը մոտակա շենքի վեցերորդ հարկից ինքնաձիգից երեք կրակոց է արձակել։ Պաշտոնապես դա արել է Լի Հարվի Օսվալդը, ով հայտնի էր իր ձախ հայացքներով և նույնիսկ մեկնել էր ԽՍՀՄ, բայց նա շատ վատ հրաձիգ էր և չուներ շարժառիթ։ Իսկ ձերբակալությունից երկու օր անց՝ մեկ այլ բանտ տեղափոխելիս, Օսվալդին սպանեցին։ Սա էլ ավելի խթանեց այն վարկածը, որ նա պարզապես օգտագործվել է որպես ծածկույթ:
Քենեդիի սպանությունը մինչ օրս էլ համարվում է չբացահայտված:

