Արևմուտքը փորձում է խաղից հանել Զելենսկուն, նա էլ «սապոն է դնում» Բայդենի ոտքերի տակ

Վերլուծություն

Շվեյցարական Weltwoche թերթը գրում է. «Բոլորին, ներառյալ Կիևի վերնախավին, պարզ է, որ Ռուսաստանին չի կարելի հաղթել ռազմական ճանապարհով։ Մենք ստիպված կլինենք բանակցել, բայց Զելենսկու համառությունը խանգարում է: Նա չի ցանկանում թողնել բեմը, ինչպես ցանկացած դերասան, ցանկանում է վայելել փառքի շողերը։ Բայց դա հակասում է նրա շրջապատի և դաշնակիցների շահերին:

Հարցն այն չէ, թե խաղաղության հիմնական խոչընդոտը՝ Վլադիմիր Զելենսկին, կհերացվի՞։ Հարցը միայն այն է, թե երբ և, որ ամենակարեւորն է, ինչպես դա տեղի կունենա»,- եզրափակում է հոդվածի հեղինակը։

Սա միակ օրինակը չէ, արեւմտյան առանցքային մամուլում Զելենսկու հեռանալու պահանջն այս օրերին համատարած է: Կան նաեւ լուրեր, որ Պենտագոնի ղեկավարը եւս Կեւ այցելելով, Զելենսկուն նույն հորդորն է փոխանցել:

Ասենք, նաեւ Զելենսկու այս օրերի քայլերն են հուշում, որ նա փորձում է Բայդենի թիմի նկատմամբ «ձիով քայլ» կատարել: Այսպես, նա Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի վերաբերյալ նրա խաղաղության նախաձեռնությունը. «Եկեք խոսենք նրա հետ և հնարավորություն տանք ցույց տալու, թե ինչ քայլեր կան իր խաղաղության բանաձեւում։ Ես պատրաստ եմ: Իհարկե, եթե նա ունի կոնկրետ խաղաղության ծրագիր, կարող է կիսվել ինձ հետ»։

Իհարկե, Զելենսկին քաջ գիտակցում է, թե Թրամփի հետ անգամ հանդիպումը, էլ չասած, ինչ-որ ծրագրերի քննարկումն ինչպես կարող է ընդունվել Բայդենի թիմի կողմից: Ի վերջո, երբ նա ցուցադրաբար դիմում է Թրամփին, ապա ներամերիկյան հարթությունում սրվում է տրամադրությունը, որ Ուկրաինայում ԱՄՆ նախագահին տեսնում են, որպես ավելի լավ «հարց լուծող», նաեւ, որ ներկա նախագահին «հարց լուծելու» ունակ չեն համարում, եւ դա ուղիղ հարված է Բայդենի առանց այդ էլ սուր անկման մեջ գտնվող վարկանիշին, իսկական դավաճանություն:

Եվ երբ նա հանդես է գալիս նման հայտարարությամբ, դա ընամենը չի հուշում, թե Զելենսկին նոր հովանավոր է փնտրում: Այլ նաեւ, որ նա իր ներկա (կամ միգուցե երդեն նախկին) հովանավորների հետ հույսեր չի կապում: Վերջապես, նոր հովանավորի փնտրտուքը ակնարկ է, որ ներկա հովանավորների պահանջը չի կատարի:

Այսօիսով, մի կողմից ակնհայտ է, որ Վաշինգտոնը Զելենսկուց պահանջում է հեռանալ, մյուս կողմից էլ, որ Զելենսկին հրաժարվում է դա անել: Թրամփը կպատասխանի՞ Զելենսկում, իհարկե, դա հետաքրքիր է: Բայց նախագահը Բայդենն է, գործնականում Թրամփն այս պահին Զելենսկուն օգնել չի կարող: Չնայած, եթե Թրամփի միջնորդությամբ Զելենսկին կարողանա սեպարատ բանակցությունների մեջ մտնել Մոսկվայի հետ եւ հաշտության պայմանագիր կնքել, դա կդառնա Բայդենի վերընտրվելու «դագաղի վերջին մեխը»: Թրամփն ու Պուտինը կցանկակա՞ն Զելենսկու միջոցով այդ «մեխը խփել». դա էլ է հետաքրքիր:

Իսկ Բայդենին կմնա հնարավորինս արագ Զելենսկուն հեռացնել, քանի դեռ իրոք Թրամփը Ուկրաինայի հարցով խաղի մեջ չի մտել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում