«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Հին ԱԻՄ­-ա­կան, եր­կար տա­րի­ներ ԱՄՆ­-ում բնակ­վող ԱՐ­ՄԵՆ ԶԱ­ՏԻ­Կ­ՅԱ­ՆԸ մի զար­մա­նա­լի, բայց դի­պուկ եզ­րույթ է ստեղ­ծել` սոց­բան­տեր. «Գի­տե՞ք մար­դիկ ին­չո՞ւ են այս­պես հրա­պուր­ված գեր­ված այս սոց­բան­տե­րում, ո­րով­հետև այս­տեղ նրանք փախ­չում, թաքն­վում են ի­րենց իսկ ստեղ­ծած դա­ժան ի­րա­կա­նութ­յու­նից»: Խոս­քը սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի մա­սին է` Ֆեյս­բու­քի, Ինս­թագ­րա­մի, Տիկ­տո­կի և­ այլն: Ի­րոք որ սոց­բան­տեր... Իսկ այ­սօր­վա նի­կո­լա­կերտ թմբի­րի մա­սին էլ Զա­տիկ­յա­նը հին սո­վե­տա­կան ա­նեկ­դոտ է պատ­մում. «Բրեժն­ևը այ­ցե­լում է մի գոր­ծա­րան և­ ե­լույթ է ու­նե­նում կո­լեկ­տի­վի առջև: Ա­սում է՝ ըն­կեր­ներ, գոր­ծա­րա­նի, պար­տիա­յի և կա­ռա­վա­րութ­յան շա­հե­րը պա­հան­ջում են, որ­պես­զի դուք այ­սու­հետև աշ­խա­տան­քից հե­տո մնաք ու ար­տա­ժամ աշ­խա­տեք: Կո­լեկ­տի­վը ու­շա­դիր լսում է, ձայն չկա: Լեո­նիդ Իլ­յի­չը ոգ­ևոր­ված շա­րու­նա­կում է, ե­թե հարկ ե­ղավ, գի­շեր­ներն էլ պետք է մնաք աշ­խա­տե­լու, տուն չեք գնա­լու: Եվ կրկին՝ ի տի­շի­նա: Հ­նա­րա­վոր է ձեր աշ­խա­տա­վար­ձից էլ կրճա­տում­ներ ա­նենք, հա­նուն մեր երկ­րի բա­րօ­րութ­յան, կրկին լռութ­յուն: Ապ­շա­հար Բ­րեժն­ևը ա­սում է. «Ըն­կեր­ներ, վա­ղը ձեզ բո­լո­րիդ այ­տեղ, գոր­ծա­րա­նի բա­կում կա­խե­լու ենք»: Մեկ էլ հան­կարծ մի թրջված, վախ­վո­րած բան­վոր ձեռ­քը կի­սատ բարձ­րաց­նում ու կա­մա­ցուկ հարց­նում է, Լեո­նիդ Իլ­յիչ, իսկ պա­րա­նը դո՞ւք եք տա­լո՞ւ, թե՞ հետ­ներս բե­րենք...»: Դե ինչ, Նի­կո­լի դեպ­քում միակ տար­բե­րութ­յու­նը` կհարց­նեն ոչ թե պա­րա­նի, այլ յա­թա­ղա­նի մա­սին:

­Զար­մա­նա­լի է, բայց փաստ` այլ եր­կիր տե­ղա­փոխ­վե­լը, նույ­նիսկ Եվ­րա­տե­սի­լի հաղ­թող դառ­նա­լը չի փրկում «հա­յի բախտ» կոչ­վող պա­տու­հա­սից: «Եվ­րա­տե­սիլ 2016» եր­գի մի­ջազ­գա­յին մրցույ­թի հաղ­թող հայ­կա­կան ար­մատ­նե­րով ուկ­րաի­նա­ցի երգ­չու­հի ՋԱ­ՄԱ­ԼԱ­ՅԻ (իս­կա­կան ա­նու­նը՝ Սու­սան­նա Ջա­մա­լա­դի­մո­վա) նկատ­մամբ հե­տա­խու­զում է հայ­տա­րար­վել քրեա­կան հոդ­վա­ծով։ Այս մա­սին հայտ­նի է դառ­նում ՌԴ ՆԳՆ ո­րոն­ման տվյալ­նե­րի բա­զա­յից: «Ջա­մա­լա­դի­մո­վա Սու­սան­նա Ա­լի­մով­նան հե­տա­խուզ­վում է ՌԴ Ք­րեա­կան օ­րենսգր­քի հոդ­վա­ծով»,–­ աս­վում է տվյալ­նե­րի բա­զա­յում։ Տվ­յալ­նե­րի բա­զա­յում նշված չէ, թե որ հոդ­վա­ծով է հայ­տա­րար­վել հե­տա­խու­զում։ Չ­նա­յած ի՞նչ տար­բե­րութ­յուն, «հա­յի բախ­տը» տե­ղով հոդ­ված չի՞: Եվ դա քիչ էր, նաև 2022–ի ապ­րի­լին երգ­չու­հին ընդգրկ­վել է ուկ­րաի­նա­ցի ար­տիստ­նե­րի ցան­կում, ո­րոնց 50 տա­րով ար­գել­ված է մուտք գոր­ծել Ռու­սաս­տան։

Իսկ «Այ­լընտ­րան­քա­յին նա­խագ­ծեր» խմբի հա­մա­հիմ­նա­դիր ՎԱ­ՀԵ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­Ս­ՅԱ­ՆԸ մատ­նա­ցույց է ա­նում նի­կո­լիզ­մի ծնած մի եր­ևույթ, ո­րը ոչ միայն զար­մա­նա­լի է, այլև` զար­հու­րե­լի և­ ամ­փոփ­ված է «Ու­րա­խա­նալ ար­գել­վում է տխրել» բա­նաձ­ևով` հենց այդ­պես, ա­ռանց ստո­րա­կե­տի: Նա գրում է. «Պար­տադր­վող ու­րա­խութ­յու­նը, պար­տադր­վող տո­նը զանգ­վա­ծա­յին բռնութ­յան ձևե­րից մեկն է՝ տո­տա­լի­տար­–այ­լա­սեր­ված գեշ ռե­ժիմ­նե­րին բնո­րոշ։ Եր­ևա­նի ին­տեն­սիվ ա­մա­նո­րաց­մա­նը զու­գա­հեռ՝ Ար­ցա­խի մեր քույ­րերն ու եղ­բայր­ներն առ այ­սօր ա­մեն օր թա­ղում, հո­գե­հան­գիստ, յոթ–­քա­ռա­սուն­քի մեջ են, ա­մեն օր ԴՆԹ­–ի նոր հաս­տա­տում է գա­լիս ու նոր ող­բեր­գութ­յուն։ Մենք նույ­նիսկ չենք հասց­նում հաս­կա­նալ, թե ինչ ենք կորց­րել, ինչ է լի­նե­լու, ոնց է լի­նե­լու։ Էս պայ­ման­նե­րում տոն ենք ա­նում։ Ն­ման բան հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար­նե­րում էր լի­նում։ Երկ­րիդ վար­չա­պետն ա­սում է՝ Ադր­բե­ջա­նի բարձ­րա­գույն իշ­խա­նութ­յու­նը Հա­յաս­տա­նը որ­պես «արևմտ­յան Ադր­բե­ջան» է ձևա­կեր­պում, ու դրա հետ մեկ­տեղ զանգ­ված­նե­րին պար­տադ­րում են ու­րա­խա­նալ։ Եր­բեմն տպա­վո­րութ­յուն է, որ Հա­յաս­տա­նում է­վոլ­յու­ցիան հա­կա­ռակ ուղ­ղութ­յամբ է գնում. մենք մար­դուց վե­րած­վում ենք ա­նա­սու­նի»։ Վա­հե Հով­հան­նիս­յա­նը չա­փա­զանց լա­վա­տես է` ոչ թե վե­րած­վում ենք, այլ ար­դեն վե­րած­վել ենք:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան