«ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵՆ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՎ ՃԻՇՏ ՈՐՈՇԵԼ ԻՐ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ». ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԻՔԱՅԵԼ ՄԱԹՈՍՅԱՆ

Սպորտ

Հայաստանի Ավանդական կարատեի ֆեդերացիայի հավաքականը վերջերս հայրենիք է վերադարձել Պորտուգալիայի Վիլա Դու Կոնդի քաղաքում կայացած Եվրոպայի 35-րդ առաջնությունից ։14 պետությունների մեջ ընթացող պայքարում, Հայաստանը մեդալների քանակով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Մեր մարզիկները Հայաստան են ժամանել 13 մեդալով 3 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալով։ Բրոնզե մեդալակիր ՄԻՔԱՅԵԼ ՄԱԹՈՍՅԱՆԸ, Iravunk.com-ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում այսպես մեկնաբանեց իր նվաճումը.

«10-6 հաշվով հաղթեցի իտալացի մրցակցիս, ֆուկու-գո մրցաձևից, անհատական կումիտե ձևով, այդպես բրոնզե մեդալ նվաճեցի։ Նշեմ, որ 2016 թվականին դարձել եմ Ավանդական կարատեի Աշխարհի բրոնզե մեդալակիր, Հայաստանի բազմակի գավաթակիր եմ։ Այժմ 24 տարեկան եմ, 6 տարեկանից եմ սկսել զբաղվել սպորտով։ Մրցաշարերի եմ մասնակցել Աշխարհի տարբեր երկրներում Լեհաստանում, Ուկրաինայում, Սլովենիայում, Չեխիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում։ Զբաղվում եմ նաև մարզչական գործունեությամբ, ունեմ բազմաթիվ սաներ ։Կուզենամ նվաճել նաև Աշխարհի չեմպիոնի տիտղոսը»։

- Միքայել, իսկ ինչ խորհուրդ ունես պատանիներին։

- Կապ չունի, թե որ մարզաձևով կպարապեն, թե տղաները, թե աղջիկները, կարևորը ինքնապաշտպանված լինեն, կտրվեն հեռախոսային վնասակար խաղերից ու սպորտին ավելի մեծ ժամանակ հատկացնեն, լինեն ֆիզիկապես շատ ուժեղ, կոփված, որպեսզի կարողանան հեշտությամբ հաղթահարել կյանքի ամեն մի դժվարություն։

- Միքայել, իսկ ինչ է իրենից ներկայացնում Ավանդական կարատեն? - Ավանդական կարատեն թույլ է տալիս մարդուն կողմնորոշվել կյանքում և ճիշտ որոշել իր անելիքները, իր ճշմարիտ ապրելաձևը։ Կարատե - դոն ինքնակատարելագործման գնացող մարդու ճանապարհ է։ Այն ունիվերսալ արվեստ է, և շատ կարևոր էական դեր է կատարում ոչ միայն մարդու առողջական, ֆիզիկական կոփվածության, այլ նաև հոգևոր ու կամային հատկանիշների ձևավորման գործում։

- Շնորհակալություն, Միքայել, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում