Նիկոլը՝ երեք փորձանքի արանքում

Վերլուծություն

­Նի­կո­լը գի­տակ­ցո՞ւմ է, թե՝ ոչ, որ «Արեւ­մուտ­քը մեզ կօգ­նի» ռազ­մա­վա­րութ­յու­նը, ինչ­պես 100 տա­րի ա­ռաջ, հի­մա էլ չի աշ­խա­տում. ին­քը կի­մա­նա (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=269989&l=am) : Սա­կայն կա­րե­լի է նաեւ նկա­տել, որ ան­գամ շատ ցան­կա­նա­լու դեպ­քում ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յու­նից «թռնե­լու» հար­ցում նա խնդիր­ներ ու­նի: Այ­սինքն, ե­թե ժա­մա­նա­կին զգաց­վում էր, որ Ա­րա­րատ Միր­զո­յանն է սե­փա­կան հո­ղի մեջ ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յամբ: Այդ թվում, այն օ­րե­րին, երբ Նի­կո­լը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում էր, թե ար­ցա­խա­հա­յե­րին վտանգ չի սպառ­նում, Ա­րոն Վա­շինգ­տո­նում հա­կա­ռակն էր պնդում: Ու երբ դրան չհա­ջոր­դեց պաշ­տո­նան­կութ­յուն, այլ Նի­կո­լը շատ չան­ցած իր ա­սա­ծը փո­խեց, դա ար­դեն իսկ բա­վա­կան էր հաս­կա­նա­լու հա­մար, որ Ա­րոն սե­փա­կան ուղ­ղութ­յունն ու­նի, պար­տա­դիր չէ, որ դա հա­մընկ­նի նի­կոլ­յան ուղ­ղութ­յան հետ, իսկ նման բա­ներն ա­ռանց պատ­շաճ թի­կու­նքի առ­կա­յութ­յան չեն լի­նում:

­Վեր­ջին ժա­մա­նակ­ներս էլ նկատ­վում է, որ նաեւ ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յանն է սե­փա­կան գոր­ծըն­թաց­նե­րը փոր­ձում ա­ռաջ տա­նել: Նա­խօ­րեին բա­նը հա­սավ Ուկ­րաի­նա­յի նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի, Զե­լենս­կու «ու­ղե­ղի» հա­մա­րում ու­նե­ցող Եր­մա­կի հետ հան­դիպ­մա­նը, ո­րը ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան դաշ­տում շտա­պե­ցին սվին­նե­րով ըն­դու­նել։ Ա­վե­լին, մին­չեւ իսկ ա­ռա­ջա­տար մի շա­րք տե­լեգ­րամ­յան աղբ­յուր­ներ սկսե­ցին խո­սել, թե Գ­րի­գոր­յա­նը Եր­մա­կի հետ ոչ միայն քննար­կել է հայ-ուկ­րաի­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, այ­լեւ Հա­յաս­տա­նը «միա­ցել է ուկ­րաի­նա­կան «Խա­ղա­ղութ­յան բա­նա­ձե­ւին» ա­ջակ­ցող պե­տութ­յուն­նե­րի շրջա­նա­կին։ Ա­վե­լին, ո­րոշ աղբ­յուր­ներ նաեւ բաց տեքս­տով խո­սում են, թե հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը խոս­տա­ցել են Ուկ­րաի­նա­յին հանձ­նել «Տոչ­կա-Ու» հրթիռ­նե­րով ար­ձակ­ման կա­յան­ներ, եւ հնա­րա­վոր է, որ Գ­րի­գոր­յա­նի եւ Եր­մա­կի հան­դիպ­մանը ա­մե­րի­կա­ցի­նե­րի մի­ջամ­տութ­յամբ նման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն է ձեռք բեր­վել:

Ընդ ո­րում, նման խո­սակ­ցութ­յուն­նե­րը, ի­հար­կե, Հա­յաս­տա­նի հա­մար ծայ­րա­հեղ վտան­գա­վոր են: Այ­սինքն, կհեր­քի՞ ԱԽՔ-ն­ այդ պնդում­նե­րը, թե՝ ոչ, քիչ բան է նշա­նա­կում, հաշ­վի առ­նե­լով, որ ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան հան­րութ­յունն այդ ա­մե­նը, թե­րեւս նաեւ նի­կոլ­յան մյուս բո­լոր խա­ղե­րը հաշ­վի առ­նե­լով, լուրջ է ըն­դու­նում: Եվ, հաս­կա­նա­լի է, նման խո­սակ­ցութ­յուն­նե­րը գնա­հատ­վում են ար­դեն ոչ թե ռու­սա­կան կուր­սից հե­ռա­նա­լու, այլ թշնա­մա­կան կուրս որ­դեգ­րե­լու ծրա­գիր:

Ա­մեն դեպ­քում այն, որ բրի­տա­նա­կան MI6-ի այ­ցե­լու Գ­րի­գոր­յա­նը նման սերտ կա­պե­րի մեջ է նույն MI6-ի կող­մից շատ հարգ­ված Եր­մա­կի հետ, ար­դեն իսկ շատ բա­նի մա­սին է խո­սում: Թե ներ­կա­յումս MI6-ն­ ինչ հարա­բե­րութ­յուն­նե­րի մեջ է ա­մե­րիկ­յան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի հետ, հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ ա­մե­րի­կա­ցի­ներն ակն­հայ­տո­րեն գնում են Զե­լենս­կուն «կա­թից կտրե­լու» ուղ­ղութ­յամբ, ի­հար­կե, հար­ցեր կան: Բայց կար­ծես թե նման է նրան, որ Նի­կո­լի գլխին «սուր են կա­խել» ոչ միայն ա­մե­րի­կա­ցի­նե­րը, այլ մի­գու­ցե նրան­ցից ա­ռան­ձին, նաեւ բրի­տա­նա­ցի­նե­րը, ընդ ո­րում, կրկնենք, պար­տա­դիր չէ, որ բրի­տա­նա­կան եւ ա­մե­րիկ­յան շա­հե­րը նաեւ կով­կաս­յան հար­թա­կում նույն առ­վով հո­սեն:

­Փո­խա­րե­նը, Հա­յաս­տա­նին ա­վե­լի ու ա­վե­լի թշնա­մա­բար ըն­կա­լե­լու ֆո­նին, Ռու­սաս­տա­նում շա­րու­նա­կում են զար­գա­նալ Ա­լիե­ւին յու­րա­յին հա­մա­րե­լու տրա­մադ­րութ­յուն­նե­րը, ընդ ո­րում, այս դեպ­քում ան­գամ հաշ­վի չառ­նե­լով, որ ժա­մա­նա­կին նույն ռու­սա­կան աղբ­յուր­ներն էին հաս­տա­տում, որ Ա­լիեւն Ուկ­րաի­նա­յին օգ­նութ­յուն է տրա­մադ­րում:

Արդ­յուն­քում, ակն­հայտ է, որ Նի­կո­լի գլխին Ա­րեւ­մուտ­քը կա­խել է միան­գա­մից եր­կու պո­տենց­իալ փո­խա­րի­նո­ղի՝ նրան ցան­կութ­յան դեպ­քում ո­րե­ւէ մա­նեւ­րա­կա­նութ­յան տեղ չթող­նե­լու հա­մար: Մինչ­դեռ ներ­կա քա­ղա­քա­կա­նութ­յու­նը նրան հասց­րել է մի կե­տի, երբ Ա­լիե­ւը բո­լո­րո­վին այլ ուղ­ղութ­յամբ է գնում, եւ Ա­րեւ­մուտ­քը լու­ծում տալ չի կա­րո­ղա­նում: Իսկ դա, կրկնենք, Նի­կո­լին պար­տադ­րում է ռու­սա­կան ուղ­ղութ­յունն էլ աչ­քա­թող չա­նել: Կարճ ա­սած, ծանր վի­ճակ է, ե­կել է պա­հը, երբ ստիպ­ված է կոնկ­րետ քայլ կա­տա­րել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=269990&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը