Ի՞նչ ծուղակ է նախապատրաստում Մեծ Բրիտանիան Հայաստանի համար

Վերլուծություն

Հայաստանը և Միացյալ Թագավորությունը ինտենսիվացնում են իրենց համագործակցությունը:

Այսպես` Լոնդոնում կայացել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության առաջին հանդիպումը, իսկ օրերս սպասվում է Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Լեո Դոչերտիի այցը Հայաստան:

Ինչ սպասել հայ-բրիտանական հարաբերությունների սերտացումից եւ ինչքանով է դա բխում Հայաստանի ազգային շահերից, հետաքրքրվեցինք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանից.

“Ցանկացած երկրի` եւ առաջին հերթին` Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ Հայաստանի` ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը պետք է տանի պաշտպանունակության բարձրացման, բանակի վերազինման, անձնակազմի մարտական ոգու բարձրացման, մասնագիտական ունակությունների մեծացման: Սակայն իրականում այն ուղղված է, առաջին հերթին, այդ երկու պետությունների եւ մեծ հաշվով Հյուսիսատլանտյան  դաշինքի` ՆԱՏՕ-ի երկրների շահերի սպասարկմանը: Անհիշելի ժամանակներից նրանք հետամուտ են տարածաշրջանը պայթեցնելուն: Դրա համար Արեւմուտքը`  մասնավորապես Մեծ Բրիտանիան, սովորաբար օգտագործել է թուրքական աշխարհը: Օսմանյան կայսրությունը  Ռուսաստանի հետ բազմաթիվ պատերազմներ վարեց, որոնց մեծ մասը Մեծ Բրիտանիայի կողմից էին սադրած: Այնուհետեւ օգտագործվեց Ադրբեջանը: Հիմա, հաշվի առնելով այն իրողությունները, որ Ադրբեջանը եւ Թուրքիան որոշակի իրենց տրված հնարավորությունների սահմաններում առեւրեւույթ խաղաղություն եւ կայունություն ապահովում են, հավաքական Արեւմուտքի համար որպես գործիք ընտրվել է Հայաստանը:

Նրանց համար պետք է, որ, առաջին հերթին, Հայաստանից դուրս բերվի ռուսական ռազմական ներկայությունը` 102-րդ ռազմաբազան եւ սահմանապահ զորքերը, ինչպես նաեւ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբը եւ տարածաշրջան բերվի ՆԱՏՕ-ի զորակազմը: Առաջին փուլում նրանք բերվել են  դիտորդների կարգավիճակով: Նրանց գործունեության ժամկետները երկարացվել են, թվաքանակը` մեծացվել:

Երկրորդ` խաղաղապահ ստորաբաժանումներ  ՆԱՏՕ-ի անդամ երկրներին առեւրեւույթ կարող է տրվի նաեւ ՄԱԿ-ի մանդատ: Սա նշանակում է , որ հաջորդ փուլը խաղաղապահներից հետո այդտեղ արդեն կոնկրետ զինված ստորաբաժանումներ են գալու: Բայց դրան խանգարող հանգամանքը ռուսական 102-րդ բազան է: Որպեսզի այն դուրս բերվի, սկսվել է հսկայական քարոզարշավ: Օրվա իշխանությունների պարագլուխ Փաշինյանը 102-րդ բազան հայտարարում է որպես Հայաստանի անվտանգությանը  վնաս բերող ռազմական ներկայացվածություն:

Մեծ Բրիտանիան հիմա բացում է խաղաքարտերը:

Եթե մինչեւ այդ ՀՀ ՊՆ նախարարության հետ պետք է համագործակցեր ֆրանսիան այս կամ այն ձեւաչափով, ապա ռազմավարական առումով տարածաշրջանային կուրատոր պետությունը անհիշելի ժամանակներից միշտ հանդիսացել է Մեծ Բրիտանիան, որի գործիքները նաեւ Ադրբեջանը եւ Թուրքիան են: Բայց նրանք մի կողմից հորդորում եւ պահանջում են, որպեսզի Ադրբեջանը եւ Թուրքիան առեւերեւյթ սերտացնեն ռուսական համագործակցությունը` ռազմական, ռազմատեխնիկական, տնտեսական, կոմունիկացիոն, էներգակիրների ուղղություններով, մյուս կողմից` Բրիտանիան ամեն ինչ անում է, որպեսզի հարաբերություններ սրի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Սրանով Հայաստանը պոկում են Ռուսաստանից` որպես Հարավային Կովկասում ռազմավարական դաշնակցի, որից հետո, ըստ պլանավորումների, Հարավային Կովկասում կարող է ստեղծվել լրիվ նոր իրավիճակ:

Տարբերակ ա. կոնսենսուս, որտեղ Հարավային Կովկասի երեք հանրապետությունները 1918 թվականի Անդրկովկասյան սեյմի օրինակով կստեղծեն մի միացյալ բանակ,  որը մարտական խնդիրներ կատարելու Մեծ Բրիտանայից ստանալու է հանձնարարականներ: Եւ չի բացառվում, որ այս տարբերակի դեպքում ստեղծված միացյալ բանակը կարող է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ` դարձնելով Հյուսիսային Կովկասը պատերազմական գործողությունների թատերաբեմ:

Տարածաշրջանը պայթեցնելու երկրորդ տարբերակ. Հայաստան- Ադրբեջան նոր բախում: Ընդ որում` ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանից դուրս բերելուց հետո: Որից հետո փաստացի ՆԱՏՕ-ն ներկայացվում է Հայաստանում. իբր առեւրեւույթ բանակ է վերազինում, զինատեսակներ է տալիս եւ այլն:

Հիմա Ֆրանսիան նույնպես լծվել է այդ աշխատանքին` ավելի շուտ քարոզչական, քան գործնական:  Նա փորձում է խափանել հայ-ռուսական համատեղ հակաօդային պաշտպանության կառավարումը, որովհետեւ Ֆրանսիային հնարավորություն է տրվելու, որպեսզի նրանք աուդիտ անեն ՀՕՊ համակարգը: Այդ քայլի իմաստը այն է, որ Ռուսաստանը փակի համատեղ ՀՕՊ կառավարելու պարտավորությունները:

Երկրորդ տարբերակում տարածաշրջան բերվելու են ՆԱՏՕ-ի զորքեր:  Ադրբեջանն  անարգելք իրականացնելու է կանխարգելիչ “հակաահաբեկչական” գործողություններ, այդ թվում` Հայաստանի տարածքում:  Սա տարածաշրջանը պայթեցնելու փորձ է լինելու` ուղղված, առաջին հերթին, Ռուսաստանի, ինչպես նաեւ Իրանի դեմ: Սա այն է, ինչ օրվա իշխանությունները ոչ թե ցանկանում են, այլ հանձնարարական եւ հրաման են կատարում: Այստեղ միայն Արցախի կորուստը չէ, այլ` Հայաստանը լինելու հարցն է դրված: Մենք կարող ենք կորցնել ոչ միայն պետականությունը, այլ կարող է դրվել այս տարածքում հայերի ապրելու հարցը:

Ընդ որում` Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկությամբ այս տարածքը լինելու է 9700 ք.կմ` այսինքն` Ալեքսանդրապոլի պայմանագրով կնքված սահմաններում:

Եւ եթե Հայաստանը չճանաչի այդ սահմանները, վերջնաարդյունքում ընդհանրապես Հայաստան չի լինի: Փաշինյանը ոչ թե ինքն է վարում այդպիսի քաղաքականություն, նա կատարող է: Մեծ Բրիտանիայի կողմից թելադրվող քաղաքականության արդյունքում տեսանելի ապագայում արդեն նշմարվում է այն Հայաստանի տեսլականը, որն ունենալու է 9700 ք.կմ տարածք":

 

Զարուհի Բաբուխանյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում