Նոր մանրամասներ` Մհեր Մկրտչյանին գեղ. ղեկավարի հաստիքի կրճատման համար վիճարկվող դատական առաջին նիստից

Մշակութային

Ինչպես արդեն գրել էինք, այս տարվա ամռանը քաղաքապետարանը լուծարել էր «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի՝ ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանի հաստիքը: Հարցը մինչեւ այսօր վիճարկվում է դատական կարգով: Օրեր առաջ տեղի է ունեցել առաջին դատական նիստը: Այս մասին զրուցել ենք «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

Պարոն Մկրտչյան, գեղարվեստական ղեկավարի հաստիքի կրճատման համար դատի էիք տվել «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնին եւ քաղաքապետարանին: Առաջին դատական նիստն ինչպե՞ս անցավ:

— Հետաքրքիր... Քաղաքապետարանի փաստաբանի ելույթից հետո, կարծում եմ` բոլորը հասկացան, որ լավ եւ նորաձեւ թատրոն ունենալու համար պետք է ընդամենը մեկ բան` չունենալ գեղարվեստական ղեկավարի հաստիք...

Թատրոնի տնօրենի նախկին Ժ/Պ Մակիչ Մարգարյանը ներկա՞ էր եւ կարողացա՞վ արդարանալ:

— Ո՛չ: Այդ օրը Մակիչ Մարգարյանը թատրոնում փոխքաղաքապետից շնորհակալության խոսքեր էր լսում արած գործի համար:

Ուրիշ թատրոնից նոր տնօրենի Ժ/Պ, դերասանուհի Տաթեւիկ Մելքոնյանին նշանակելու մասին ի՞նչ կասեք: Դուք կո՞ղմ եք, որ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը ղեկավարի դրսից մեկ ուրիշը:

— Ես հասկացա, որ հարցը ներսի-դրսի մեջ չի: Նույն Մակիչ Մարգարյանը շատ հին ու ներսի մարդ է` դարձավ քաղաքապետարանի նոր չինովնիկների «գերազանցիկ»: Տաթեւիկ Մելքոնյանն ունի հնարավորություն գնալ ճիշտ կամ սխալ, գեղեցիկ կամ ոչ... մի խոսքով` տարբեր ճանապարհներով: Ըստ արած քայլերի, արդեն ձեւավորվում է մնացածը` հարգանքը, ընկալումը, հարաբերությունները... Ուզում եմ ասել, որ կարեւորը տեսակն է, մոտեցումը...

Թիկունքից հարվածներին ինչպե՞ս եք վերաբերվում:

— Հանգիստ: Ես արդեն 51 տարեկան եմ եւ ունեցել եմ հետաքրքիր կյանք: Դա ինձ արդեն վաղուց չի զարմացնում:

Երբ հաղթի արդարությունը, եւ վերադառնաք թատրոն, Ձեր առաջին քայլը ո՞րը կլինի:

— Չեմ մտածել առաջին քայլ անելու մասին, որովհետեւ 2015 թվից աշխատել եմ այնտեղ...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=269975&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը