Միայն իշխանափոխությամբ հնարավոր կլինի կատարված հանցանքները մերկացնել. ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է բանաստեղծ, ՀԳՄ անդամ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

Երբեւէ Ձեր մտքով կանցնե՞ր, որ Արցախից մեզ մնացած տարածքները մեկ շաբաթում կդատարկվեն, իսկ Ստեփանակերտում Ալիեւը հաղթանակի շքերթ կանցկացնի:

— Սա ծրագրված գործընթաց էր, որն իրականացրին մեր միջի դավաճանների օժանդակությամբ: Բացահայտ, առանց քողարկումների, տարիներ շարունակ՝ մեզանում գործում են լրտեսախմբեր, որոնք ֆինանսավորվելով օտար երկրների կողմից, կատարում են դրանց հրահանգները: Կարծես օրինաչափ է դարձել, որ օտարի շահերը սպասարկողներն անպատիժ կերպով պիտի շարունակեն իրենց ազգադավ գործունեությունը: Հայաստանում իշխանությունը խաբեությամբ զավթածների հին ու նոր հայտարարությունները համադրեք եւ կտեսնեք, թե որքան հակասություններ կբացահայտվեն: Այսպահական գոյանքներին հաջողվել է՝ հանրությանը մոլորեցնելով, ստի եւ կեղծիքի հնարավոր բոլոր հնարքները բանեցնելով, մորթապաշտին բնորոշ վարքով՝ ամեն բան զոհել սեփական բարօրության համար: Քանի դեռ այս շառլատաններն անպատիժ շարունակում են պաշտոնավարել մեր երկրում՝ բոլոր ոլորտներում էլ նահաջն ու պարտությունը անխուսափելի են:

Այսքանից հետո կարո՞ղ է խոսք գնալ թշնամու հետ խաղաղ ապրելու մասին:

— Եթե մեր միջի թշնամու հետ շարունակում ենք ապրել, ապա արտաքին թշնամին ինչո՞ւ պիտի մերժվի: Ամեն կերպ փորձում են մեզ կտրել մեր արմատներից, մեր ավանդներից: Մեր ինքնությունը հեշտությամբ շրջանցելով` կապկում ենք ուրիշներին: Այնպես, ինչպես հիմա մեզ հետ են վարվում տարածաշրջանի շահառուները, այդպես վարվում են լաբորատորիայի առնետների հետ՝ ներարկեն, քննեն, ձեւախեղեն...

Որքանո՞վ 44-օրյա պատերազմի մեղավորները, դավաճանները պատժվեցին

— 44-օրյա պատերազմի գլխավոր մեղավորն իրեն Գերագույն գլխավոր հրամանատար հռչակած ներկա վարչապետն է, ում թիմի քաղաքական խայտառակ պարտության արդյունքում ունեցանք անդառնալի կորուստներ, որոնք հնարավոր է նաեւ մեր պետականության կորուստ հանդիսանան: Ո՛չ, որեւէ լուրջ քայլ չի արվել դավաճաններին բացահայտելու եւ համապատասխան պատժի արժանացնելու համար, եւ կարծում եմ՝ միայն իշխանափոխությամբ հնարավոր կլինի կատարված հանցանքները մերկացնել:

Հետագայում կունենա՞ք բանաստեղծությունների շարք, որտեղ մեկ առ մեկ կնշեք դավաճանների անունները: Չէ՞ որ մնայուն գործը փոխանցվում է որպես պատմական փաստ սերունդներին: Եթե նրանք պետականորեն չպատժվեն, միգուցե պատժվեն հետագա սերունդների կողմից դավաճանի խարանո՞վ:

— Դավաճաններին անուն առ անուն մերկացնելը իրավաբանական գործընթաց է, իսկ գեղարվեստորեն վաղուց տվել եմ այս թավշյա խաբեբաների գնահատականը: Սրանց կատարածը սովորական հանցանք չէ, սա հայոց պատմության մեջ եզակի երեւույթ է, եւ սերունդները, վստահաբար, դավաճանի խարանն են դաջելու ազգ ու հայրենիք կործանած այս ստակոլոլ գոյանքների ճակատին:

Ձեր որդին՝ Վաչագանն ու մյուս մեր քաջերն անմահացան 44-օրյա պատերազմում, որ այսօր մի ստորագրությամբ Արցախը հանձնվի՞:

— Այսօր էլ այդ քաջերն են զսպում թշնամուն` լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար: Նրանց տված դասը Բաքվի բռնապետը չի մոռանա: Հզոր արսենալով, վարձկաններով ու դաշնակիցներով հարձակվելով մի բուռ Արցախի վրա, չկարողացավ ծնկի բերել, եւ մեր զավակների կյանքի գնով պահպանված տարածքներն այս պարտության սիմվոլները հեշտորեն հանձնեցին եւ շարունակում են հանձնել:

Ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր ասում են` Արցախն Ադրբեջան է:

— Այո, կան այդպիսի գոյանքներ՝ անազգ, անհայրենիք: Դրանց լափը տեղը պահիր, եւ աշխարհից այլ բան չեն ուզի:

Ներկա պահին ի՞նչ ստեղծագործական պրոցեսի մեջ եք:

— Շատ նոր նյութեր են հավաքվել Վաչագանի սխրագործություններին անդրադարձող՝ ե՛ւ գեղարվեստական, ե՛ւ փաստագրական: Հիմա սկսում եմ կազմել «Ազգային հերոսը» երկրորդ գիրքը, որտեղ նոր բացահայտումներ եւ գնահատականներ կներկայացվեն: Այնուհետեւ, որքան էլ ստեղծագործական մթնոլորտից դուրս ենք մղվել, միեւնույնն է, փորձելու եմ տպագրության ներկայացնել բանաստեղծություններիս հերթական հատորը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում