Ես մեղավոր չեմ, որ Արգիշտին այստեղ է հիմնադրել Էրեբունին. ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու, աշխարհի մի շարք համալսարաններում դասախոսություններով հանդես եկող ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

— Առաջիններից էիք, որ սխալ տեղեկատվություն նկատեցիք 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի մեջ: Սակայն այդ փաստն այսօր ուզում են քաղաքականացնել: Ի՞նչ կասեք այն մասին, որ մեր երկրում այսօր յուրաքանչյուր խնդիր` լինի գիտական, թե մշակութային, փորձում են քաղաքականացնել, որոնց թվում նաեւ այդ դասագիրքն էր:

— Կարծես թե ամեն ինչ արվում է, որպեսզի դասագրքի վերաբերյալ առողջ գիտական քննարկումները եւս ներկայացնեն քաղաքական շահարկումների համատեքստում: Այսինքն` բնականաբար, կան մարդիկ, ովքեր դասագրքի վերաբերյալ  քննադատությունները կարող են օգտագործել այս կամ այն քաղաքական նպատակով, ինչը ես նորմալ եմ համարում: Դա նորմալ պրակտիկա է: Եթե 7 տարի առաջ էլ լիներ կամ հինգ տարի հետո էլ լինի, կարծում եմ՝ նույն գործընթացն է տեղի ունենալու: Սակայն անընդունելի է, որ դասագրքի հեղինակը եւ մի շարք այլ անձինք փորձում են քննադատությունները  դիտարկել քաղաքական շահարկումների, քաղաքական հետապնդումների համատեքստում: Եվ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք այլ արդարանալու միջոց չունեն եւ որպես վահան վերցրել են այս գաղափարախոսությունն ու այն օգտագործում են իրենց նպատակների համար:

— Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են դա անում:

— Նրանք դա անում են թեման շեղելու եւ որպես քաղաքական ներկայացնելու համար: Ընդ որում՝ նաեւ այս դասագրքին անդրադարձել են սիրողական, դիլետանտական մակարդակներով, որից եւ օգտվում են: Նրանք մեկ-երկու այդ օրինակները բերում են եւ ներկայացնում իբր թե պայքարում են խավարամիտ, հետադիմական ուժերի դեմ: Եվ սա որպես ամբողջական պատկեր հրամցնելով՝ փորձում են հասնել իրենց նպատակներին, որն ընդունելի չէ: Եվ նաեւ ցավալի է, որ մեր Հանրային հեռուստաընկերությունը դասագրքի հեղինակին երեք անգամ հրավիրում է եթերի, իսկ դասագրքին անդրադարձած լուրջ գիտնականներ չեն հրավիրվում: Բայց չէ՞ որ դա Հանրային հեռուստաընկերություն է, որը նաեւ գործունեություն է ծավալում մեր հարկերի հիման վրա: Եվ նրա գործելաոճը ենթադրում է անաչառ, բազմակողմանի, բազմաբովանդակ եթեր եւ վերլուծություններ, կարծիքների արտահայտում: Այս պարագայում մի անձի կանչելը եթեր, թույլ է տալիս ենթադրելու, որ կա որոշակի միտում այս դասագիրքը արդարացնելու համար: Եվ նաեւ չի բացառվում, որ այստեղ կան բոլորովին այլ նպատակներ: Այդ դասագրքում ինքս էլ անդրադարձել եմ, որ կան բազմաթիվ դրվագներ, որոնք ոչ միայն կոպիտ սխալներ են, այլ նաեւ ջուր են լցնում թուրքական, ազգայնամոլական պատմագրության ջրաղացին:

— Ճի՞շտ եք համարում, որ հեղինակի կինը լինի իր հեղինակած դասագրքի խմբագիրը:

— Ես դա, բնականաբար, չեմ կարող ճիշտ ընկալել: Արդեն իսկ նման գործելաոճը հարցականի տակ է դնում դասագրքի որակը: Եվ ինչքան էլ մեզ բացատրեն, որ կինը կարող է անաչառ լինել, այդպես չէ: Մեղմ ասած՝ գեղեցիկ չէ, որ դասագրքի խմբագիրը հեղինակի կինն է: Սա շատ վատ պրակտիկա է, եւ նման գործելաոճերը մեր մեջ պետք է բացառվեն: Եվ երբ դասագրքի հեղինակը խոսում է զավեշտների մասին, ես կարող եմ ասել, որ զավեշտ է այն, որ դասագրքի խմբագիրը իր կինն է: Եվ եթե պարզվի, որ նրա կինը աշխատավարձ է ստացել, ուրեմն՝ կպարզվի, որ դասագրքի հեղինակը եւ իր կինը ընտանքիով ստացել են աշխատավարձ մեր հարկերից, ինչը միանգամայն անընդունելի է:

— Համարձակ քննադատում եք մի դասագիրք, որն ընդունվել է ԿԳՄՍ-ի կողմից: Մտավախություն չկա՞, որ Ձեր խոսքերը կգործեն Ձեր իսկ դեմ, եւ կարող է դա նաեւ անդրադառնալ Ձեր գործունեության վրա:

— Ես «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենն եմ, որը Հայաստանի ուրարտական ժառանգության, ուրարտագիտության կարեւորագույն կենտրոններից մեկն է: Արգիշտի թագավորն այստեղ է եկել եւ հիմնադրել Էրեբունին: Ես մեղավոր չեմ, որ հիմա մենք պետք է պաշտպանենք մեր ուրարտական ժառանգությունը: Ուրարտուն մեր ինքնության կարեւորագույն մասն է: Սկզբից մեր նկատառումները եղել են Ուրարտուի առումով: Դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն ասում էր, որ խոշորացույցի տակ իրեն քննում են: Բնականաբար, ես կարծում եմ, որ սա շատ լավ նախադեպ է եւ շատ լավ մշակույթ է բերում, որ այսուհետ մյուս դասագրքերը պետք է քննեն: Պետք է նաեւ մյուս դասագրքերի հեղինակներին եւս խոշորացույցի տակ քննեն: Չի կարելի մեկ հոգով դասագիրք գրել՝ չունենալով բոլոր շրջանների վերաբերյալ նեղ մասնագիտական գիտելիքներ: Չի կարելի հապճեպ ժամանակաշրջանում դասագիրք գրել՝ անձնական ամբիցիաներին տուրք տալու համար: Այս դասագիրքը, իհարկե, պետք է խոտանվի: Դա իմ անձնական կարծիքն է: Ես կարծում եմ, որ գիտնականի կարծիք հայտնելը` ժողովրդավարության կարեւորագույն չափորոշիչներից մեկն է: Եվ ես ինքս չեմ պատրաստվում լինել ձայնազուրկ մտավորական: Եթե ես դարձել եմ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, բացի այդ աշխարհում ինձ ընդունում են որպես ուրարտագետ, դասախոսություններով հանդես եմ եկել աշխարհի մի շարք առաջատար բուհերում, դա ինձ պարտավորեցնում է նման դեպքերում արտահայտել իմ կարծիքը, ինչը շատ կարեւոր է նաեւ ժողովրդավարությունը բարձրացնելու առումով: Ես կարծում եմ՝ նախարարությունը ինքը պետք է պահանջի պատասխանատվություն այդ դասագիրքը խոտանելու համար: Չի բացառվում, որ այս ամենը գուցեեւ նախարարությունում ներկայացրել են այլ կերպ, որ իրենք պայքար են մղում խավարամիտ ուժերի դեմ, որ իրենք նախկինների դեմ են պայքար մղում եւ այլն: Եվ այս ամենը ներկայացրել, հրամցրել են մի կոնտեքստում, ինչն այդպես չէ: Եվ սա նրանց վահանն է: Արդեն 10-ից ավել հայտնի գիտնականներ քննադատել են այս դասագիրքը: Իսկ Պատմության ինստիտուտը, որքան գիտեմ, 30-ից ավել էջ կարծիք է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն: Մի՞թե սրա հետ չպետք է հաշվի նստել: Մի՞թե չպետք է գիտական առողջ քննարկումներ իրականացնել: Թե՞ մենք պետք է միակողմանի որոշումներ իրականացնենք եւ միայն մեկ կողմին լսենք ու բաց թողնենք առողջ գիտական քննարկումները:

— Փորձե՞լ եք դասագրքի հեղինակին՝ Սմբատ Հովհաննիսյանին, գիտական քննարկման հրավիրել:

— Առողջ գիտական քննարկման մեկ անգամ հրավիրել եմ Սմբատ Հովհաննիսյանին: Սիրով հիմա էլ եմ պատրաստ: Եվ լավ կլինի, որ այդ գիտական քննարկմանը ներկա լինեն Հայաստանում պատմական տարբեր շրջաններ ուսումնասիրող հայտնի մասնագետներ: Եթե դա իրականանա, տեսնենք Սմբատ Հովհաննիսյանն այդ տարբեր հարցադրումներին ինչպես կպատասխանի...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում