Միշտ փառք Աստծուն. Ալլա Հակոբյան

Տեսանյութեր

Կատարում՝ Ալլա Հակոբյան

Խոսքերի հեղինակ՝ Ալլա Հակոբյան

Երաժշտության հեղինակ՝ Ալլա Հակոբյան

 

ՄԻՇՏ ՓԱՌՔ ԱՍՏԾՈՒՆ

Նորից ստորություն...

Հիասթափություն...

Իմ հոգին ապշած

Եւ խիստ զարմացած...

Եւ դեռ ասում եք,

Որ հնազանդ լինեմ

Եւ կյանքում այս պիղծ

Երբեք չսրտմտեմ...

Դե, ձեզ եմ լսում,

Ինձ սովորեցրեք...

Եւ հոգիս հախուռն

Հնազանդեցրեք...

Բայց չեմ ուզում, ո՛չ,

Ձիու նմանվել՝

Սանձերը գցած

Եւ գոմում կապած...

Չեք բավարարում

Ձեր քարոզներով,

Իմ «Ես»-ը գետնին

Ոտնահարելով...

Հարցերս շատ են՝

Պատասխանն է մեկ.

«Դու չես իմանա

Գաղտնիքը երբեք...

Փորձիր հանդարտվել

Եւ հնազանդվել   

Ու բոլորի պես

Մեկ ուղղով քայլել:»

«Չէ՛, ես չե~մ կարող

Բոլորի նման

Խարխափել կյանքում՝

Միշտ ստվերում անբան...

Լույս տվեք աչքերիս՝  

Որ չկուրանամ,

Ջուր տվեք շրթերիս՝

Որ չչորանան

Հույս տվեք սրտիս՝

Որ չկարծրանա,

Եւ հավատ տվեք՝

Հոգիս չուրանա...

Թարմ քամիներով

Թող նոր սերմ բերվի,

Աղբյուրա ջրով

Կանաչի, փթթի...

Նրա ստվերի տակ

Ես նստեմ խորհեմ

Եւ Աստծուն դիմեմ,

Աստծուն աղաչեմ.

«Ջրով կենարար

Թող ալիք ծնվի

Եւ սուտը կյանքի

Լվանա տանի»...  

Միգուցե այնժամ

Ես կհանդարտվեմ,

Խաղաղված հոգով

Աստծոն կտրվեմ...

Ու երբ որ Նա գա՝

Ոսկեզօծ փառքով

Հրավառ լույսով,

Բյուր հրեշտակներով՝

Տապալվեմ գետնին՝

Չշնչեմ անգամ,

Եւ սպասեմ Դատին՝

Ինչ կասի Արքան»

Եվ գերբնական

Այդ պահին վսեմ

Սիրտս կճեղքվի՝

Արյունոտ մի վեմ...

Եւ հե՛նց իմ սրտի

Արյան հեղեղով,

Սուրբ Երրորդության

Կենարար ուժով

Հոգիս կճախրի

Ու կհասկանամ,

Որ ապրում եմ ՝ կամ...

Ես ապրում եմ՝ կամ՝

Աստծո շնորհով,

Նրա կամքով...

Աստծո լույսով՝

Նրա հույսով...

Եւ «Փառք Աստծո»

Կաղաղակեմ...

«Միշտ Փառք Աստծո», —

Արձագանքը կլսեմ...

Եւ «Փառք Աստծո

Հավիտենից...»

«Միշտ Փառք Աստծո՝

Հավիտյանս

Հավիտենից»

Ամեն...

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում